Թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը․
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդիկ Սարիբեկյանի հաղորդման փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 26-ին, ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը և այնտեղից կատարել գողություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Սարիբեկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է, և այնտեղից գողացել են 2 հատ նոութբուք, 1 հատ ֆոտոխցիկ, 2 հատ տեսախցիկ և 1 հատ ձայնագրիչ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



