Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա նստաշրջանի և քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ: Տարածքային պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն և այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը և վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրացնի խորհրդարանում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



