Մատվիենկոն` Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորման հույս է հայտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս Է հայտնել, որ Հայաստանում ստեղծված իրադրությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին, ապրումներ ենք ունենում եւ հուսով ենք, որ այդ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, իշխանությունների եւ հանրահավաքի մասնակիցների բանակցությունների ճանապարհով»,-ընդգծել Է Մատվիենկոն լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
ԴԽ-ի նախագահը նաեւ հույս Է հայտնել, որ «Հայաստանի իշխանությունները կկարգավորեն այդ իրադրությունը, որը Հայաստանի ներքին գործն Է»: Խոսնակն ասել Է, որ Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկիրն Է, Եվրասիական տնտեսական միության անդամ, եւ ՌԴ-ի համար, «իհարկե, միեւնույնը չԷ, թե ինչ Է տեղի ունենում Հայաստանի տարածքում»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



