Մոսկվայում իրավապահները տապալել են ադրբեջանցի օրենքով գող Լոտու Գուլիի հիշատակի արարողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔրեական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ, հավաքվել էին Մոսկվայի սրահներից մեկում հարգանքի տուրք մատուցելու Թուրքիայում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի հիշատակին (հայտնի է որպես Լոտու Գուլի), հաղորդում է DailyStorm-ը։
Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ներխուժել են սրահ Լոտու Գուլիի հիշատակի արարողության ժամանակ և գետնին պառկեցրել բերման ենթարկվածներին, այնուհետև սկսել են հարցաքննություն կազմակերպել։ Բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է՝ ներկաները եկել են Նադիր Սալիֆովի հիշատակի արարողությանը, եւ բոլորն էլ նրա բարեկամներն են:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



