Խոշոր ավտովթար՝ Արմավիրում․ 26-ամյա վարորդը 06-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



