Ճապոնիայի իշխող կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը նոր վարչապետի կընտրի սեպտեմբերի կեսերին, հաղորդում է Kyodo-ն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է հայտնել իր հաջորդի անունը:
Ավելի վաղ Սինձո Աբեն հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: Նա երկար տարիներ տառապում է խոցային կոլիտով, եւ վերջին շրջանում հիվանդությունը սրվել է:
Վարչապետի ենթադրյալ թեկնածուների թվում են պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան, ԱԳՆ նախկին ղեկավար Ֆումիո Կիսիդան, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ՊՆ ղեկավար Տարո Կոնոն:
Ընդ որում, փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ մտադիր չէ միանալ վարչապետի համար նախընտրական մրցավազքին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



