«Միլան»․ Զլատանը վերադարձավ
ՍՊՈՐՏ«Միլանը» սոցիալական ցանցերում հայտարարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձի մասին։ Իտալական ակումբը մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը 38-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Զլատանը վերադարձավ»,- նշվում է «Միլանի» թվիթերյան էջում։
Իբրահիմովիչը 2020թ․ հունվարին էր տեղափոխվել «Միլան»։ Կես տարում նա մասնակցեց 18 հանդիպման, խփեց 10 գոլ։
Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է նաեւ 2010-2012-ին՝ դառնալով Իտալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։
Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ «Մալմյոյում», «Այաքսում», «Ինտերում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Լոս Անջելես Գելաքսիում»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



