Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Ապարանի թեմի առաջնորդը. նա տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգտոսոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



