Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկողները ֆուտբոլիստներ են․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄամուլում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ Կասկադում մարդկանց խումբ է կուտակված, կան նաև մեծ թվով ոստիկանական ավտոմեքենաներ։ Ըստ մամուլի՝ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։ Դեպքի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ ոստիկանությունից, որտեղից Factor.am-ին փոխանցեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մեզ, սակայն, դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։
Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



