Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախքան երթևեկելը, վճարի´ր ասֆալտի համար, բայց երթևեկիր քանդված ճանապարհներով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է

Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է որոշ տրանսպորտային միջոցների համար սահմանել 50 ՀՀ դրամ յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց՝ լինի դա գրանցված ՀՀ-ում, թե ոչ։ Նախատեսվում է, որ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն ու վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի հետ, որն ասաց՝ այս նախագիծը բխում է Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված համաձայնագրից. «Ներկայումս ունենք այնպիսի իրավակարգավորում, որով ՀՀ-ում չհաշվառված 12 և առավել տոննա թույլատրելի զանգվածների համար, արդեն իսկ, կա սահմանված ճանապարհային վճար: Իսկ այս նախագծով ՀՀ-ում հաշվառված մեքենաների համար էլ է սահմանվում որոշակի վճար»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

Ըստ նրա՝ նոր նախագիծը այդքան էլ շահեկան դիրք չունի. «Նոր նախագծով սպասվում է շուրջ 2 մլն դրամ եկամուտների ավել հավաքագրում, բայց սա այն գումարը չէր, որի համար արժեր նման փոփոխություններ իրականացնել: Մեզ մոտ ասֆալտի որակը այնքան էլ բարձր չէ, և այդ ծանրաքաշ մեքենաները անցնեն, թե ոչ ասֆալտը, միևնույն է, վնասվում է: Իսկ նման ծավալի վնասները 2 մլն դրամով փոխհատուցելը անհնար է: Այդ գումարով անգամ փոքր փողոցներն ասֆալտապատել չի ստացվի, ուր մնաց, թե ամբողջ փողոցները: Ճիշտ է, որոշ հատվածներ ասֆալտապատվում են, բայց որակը այն չէ. դրանք ավտոճանապարհներ անվանելուց, դեռ շատ հեռու ենք: Այս 2 մլն դրամը չգիտեմ, թե ինչ կարող է ավելացնել մեր երկրում»,- ասաց նա:

Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրուցում հայտնեց իր անվստահությունը՝  կատարվելիք վերահսկողության վերաբերյալ. «Ես վստահ չեմ, որ վերահսկողությունը ճիշտ կիրականացվի, քանի որ այն վերապահված է լինելու Տեսչական մարմնին, իսկ այն կոնկրետ երթևեկության ոլորտում, կամ անգործության է մատնված, կամ այնպես է աշխատում, որ ոչինչ նկատելի չէ»,-ընդգծեց նա:

Մեր այն հարցին, թե այդ գումարը, ով է վճարելու և թե ում է պատկանելու այն, պատասխանեց. «Սա համարվում է պետական եկամուտ, և այն վճարելու է  կամ վարորդը, կամ բեռնատարի սեփականատերը, կամ էլ  բեռի սեփականատերը, որի համար այն տեղաշարժվում է: Ընդհանուր առմամբ, իրենց համար կարծում եմ՝ այդքան էլ մեծ գումար չէ»,- նշեց ՀԿ ղեկավարը:

Սերգեյ Ղահրամանյանը ընդգծեց, որ վճարումները պետք է կատարվեն նախքան վարորդների երթևեկությունը սկսելը. «Պետք է վճարումը կատարված լինի, որ նոր վարորդները կարողանան դուրս գալ երթևեկելու: Նախագիծը նախատեսում է բարեկարգել Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհները: Անկախ նրանից, որ ճանապարհահատվածը անբարեկարգ վիճակում է՝ ոչ տվյալ վարորդի պատճառով, միևնույն է, նա պետք է վճարում կատարի տվյալ տարածքի ասֆալտապատման համար: Իսկ, թե երբ այդ ասֆալտապատումը կիրականացվի, հայտնի չէ և ոչ մեկին»,- եզրափակեց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն ու վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը: 

Զվարթ Պետրոսյան

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ Սավգուլյան