Իսրայելում 3200-ամյա ամրոց են հայտնաբերել
ՄՇԱԿՈՒՅԹԻսրայելի հարավային շրջանում 3200-ամյա ամրոցի մնացորդներ են հայտնաբերվել: Ինչպես ներկայացնում է Fox News-ը՝ հղում անելով Իսրայելի հնությունների հարցով վարչությանը, միջնաբերդ-ամրոցը, հավանաբար, կառուցվել է հնագույն Կանանյան քաղաքակրթության կողմից՝ ներխուժողներից պաշտպանվելու համար:
Ամրոցը հայտնաբերվել է իսրայելցի փորձագետների ու կամավորների իրականացրած պեղումների արդյունքում՝ Կիրյաթ Գաթ քաղաքի մոտակայքում:
Կառույցի երկարությունն ու լայնությունը կազմում են 17 մետր: Ամրոցը դիտակետեր է ունեցել 4 անկյուններից յուրաքանչյուրում: Ամրոցի սենյակների տարածքում կավե իրեր և տարատեսակ ծիսական սափորներ են հայտնաբերվել:
Մասնագետների կարծիքով՝ ամրոցը թվագրվում է մ.թ.ա. 12-րդ դարին, որը նկարագրվում է որպես Հրեական Աստվածաշնչի Դատավորների գրքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



