Իվան Ռակիտիչը 3 տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ
ՍՊՈՐՏ«Սեւիլիան» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության հարցում, հաղորդում է Goal.com-ը։
32-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սեւիլիայի» հետ, որի կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին՝ մինչեւ կատալոնական ակումբ տեղափոխվելը։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ռակիտիչը բուժզննման է մեկնել Սեւիլիա։
Անցած մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



