Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անընդ­հատ շեշ­տե­լը, թե իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նում է ժո­ղովր­դին, ըն­դա­մե­նը պո­պու­լիզ­մի ժան­րից է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Յուրաքանչյուր պետության համար արդար պետական կառավարում ունենալը կարևոր նախապայմանն է կենսունակ և ամուր հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Եվ դրանով է պայմանավորված, որ քաղաքացիները միշտ ձգտում են հասնել նրան, որ պետության ղեկին գտնվող անձինք չչարաշահեն իրենց լիազորությունները և իրենց արտոնյալ չհամարեն ժողովրդի նկատմամբ։

Ուստի պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ քաղաքացիները ստիպված են լինում պայքար մղել իրենց իրավունքների համար, երբ իշխանությունները սկսում են կտրվել իրականությունից և իրենց արտոնյալ զգալ։ Դրանով քաղաքացիները իշխանություններին ցույց են տալիս, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է հաշվետու լինի առաջին հերթին հանրությանը։ Բայց մենք ներկայումս տեսնում ենք, թե ինչպես է հանրությունն անտեսվում իշխանությունների կողմից։ Առանց հանրային լայն շրջանակների քննարկման ընդունվում են առանցքային նշանակություն ունեցող որոշումներ, վավերացվում կոնվենցիաներ։ Այստեղ է, որ բախվում են իշխանությունների ու հանրության շահերը։

Փոխանակ իշխանությունները հետապնդեն հանրության շահերը պաշտպանելու նպատակ, միայն իրենց շահերն են առաջ տանում, որի արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք միտված են այն նպատակին, որ իշխանություններն իրենց դիրքերն ամրապնդելու տեսանկյունից աջակցություն ստանան դրսի որոշ ուժերի կողմից, այդ ուժերը աչք փակեն իշխանությունների որոշ գործողությունների վրա կամ համաձայնեն գրանտներ ու վարկեր տրամադրել։ Խնդիր է առկա նաև սոցիալական անհավասար պայմանների տեսանկյունից, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են մեծ չափերով պարգևավճարներ ստանալ ամեն ամիս, իսկ հանրության մյուս մասը, որ բարձրաստիճան պաշտոնյա չէ, զրկվի նույնիսկ օրվա հացի հնարավորությունից, էլ չենք խոսում պարգևավճարի, աշխատավարձի կամ թոշակի բարձրացման մասին։ Նիկոլ

Փաշինյանը նշում է, թե հանրությունը պետք է պահանջի, որ բարձրաստիճան պաշտոնյաներն արժանապատիվ աշխատավարձ և պարգևավճարներ ստանան, բայց վարչապետը հարց չի տալիս իրեն, թե հանրության մի ստվար հատվածը, որը պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ չի զբաղեցնում, ինչո՞վ է պակաս, որ արժանապատիվ ապրելու հնարավորություն չունենա, դեռ մի բան էլ խնդրի, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրանա, հետն էլ պարգևավճար ստանան։ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ այս համատեքստում նշում էր. «Ուզում են նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»։

Իսկ ինչո՞ւ պետք է բազմաթիվ աշխատակիցներ շարունակեն նվիրյալների պես աշխատել՝ չնայած ցածր աշխատավարձ ստանալու հանգամանքին, ինչո՞ւ պետք է ողջ կյանքն աշխատած մարդը չնչին թոշակ ստանա, երբ, օրինակ՝ պատգամավորները, որոնցից շատերի արած ամենամեծ գործը կոճակ սեղմելն է, ամեն ամիս մեծ չափերով պարգևավճար ստանան։ Նույնպիսի իրավիճակ է դիմակներ կրելու հարցում։ Պարետի կողմից սահմանվել են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները որոշակի միջոցառումների ժամանակ կարող են դիմակ չկրել։

Իսկ ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են որոշակի դեպքերում դիմակ չկրել, բայց քաղաքացիները պարտավոր են կրել, և եթե չկրեցին, ապա տուգանվելու են։ Դիմակ կրել-չկրելու հարցն այլ է, այստեղ վեճը խիստ առողջապահական ու, կարծես, նաև իրավական է: Խոսքն այստեղ արտոնյալության մասին է, անհավասարության, ժողովրդից վեր դասվելու մասին է, այն ժողովրդի, որի ուսերին մարդիկ հանկարծ եկել են իշխանության: Նախ՝ իշխանություններն իրենք պետք է օրինակ ծառայեն հասարակության համար, այլ ոչ թե հանրության հաշվին իրենց քաղաքական շահերն առաջ տանեն։

Կարծես թե Փաշինյանը շատ շուտ է մոռանում իր այն հայտարարությունները, թե իշխանությունները հող են լինելու ժողովրդի ոտքերի տակ, Հայաստանում այսուհետ 3 մլն վարչապետ կա և այլն։ Այսպիսի իրավիճակը վկայում է այն մասին, որ վարչապետի կողմից անընդհատ շեշտելը, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ընդամենը պոպուլիզմի ժանրից է և կապ չունի իրականության հետ։

 

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութ