Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ին­չո՞ւ են իշ­խա­նու­թյուն­նե­րը կողմ փակ հա­մա­մաս­նա­կան ցու­ցակ­նե­րին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ընտրությունները պետության համար ամենակարևոր քաղաքական գործընթացներից են։ Դրանց միջոցով է, որ հանրությունը հնարավորություն է ստանում իր համար նախընտրելի քաղաքական ուժերից ձևավորել իշխանության մարմիններ։ Այդ իսկ պատճառով էլ հանրային-քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների թեմա է դառնում Ընտրական օրենսգրքում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն։ Հիշում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ

Ընտրական օրենսգրքում կատարվող բարեփոխումների հարցը դարձավ ակտուալ, երբ ընդգծվում էր, այսպես կոչված, «ռեյտինգային–բոնուսային» ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Բայց իր քաղաքական որոշակի հաշվարկներից ելնելով՝ իշխող ուժը չընդունեց 2018 թվականի աշնանը ներկայացված ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված նախագիծը՝ արդյունքում նախընտրելով, որ ընտրությունները տեղի ունենան գործող ընտրական օրենսդրությամբ։

Բայց իշխանությունները ընտրությունից հետո չեն հրաժարվել Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից, և այդ նպատակով ստեղծվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների անդամներ։ Օրերս աշխատանքային խումբն արդեն ավարտել է փաստաթղթի հանրային քննարկումների փուլը, որը համավարակի պատճառով անցած ամիս կազմակերպվեց հեռավար եղանակով, սակայն ներկայացված առաջարկները դեռևս մշակման տեղ ունեն։

Եվ, ըստ ամենայնի, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեծ փաթեթի նախագիծը ԱԺ–ի լիագումար նիստում քննարկման կներկայացվի գարնանային նստաշրջանում։ Ընտրակարգի առնչությամբ արդեն հստակ է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ է գործելու, իսկ հիմնական տարաձայնությունը վերաբերում է փակ և բաց ցուցակներին։ Հատկանշական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները կողմնակից են փակ ցուցակներին՝ հիմնավորելով, թե այն շատ պարզ և հեշտ է ընտրողների համար, քանի որ նրանք ստիպված չեն լինի փնտրել իրենց նախընտրելի թեկնածուի համարը քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների ցուցակում և իրենց ձայնը կտան միայն կուսակցությանը։

Եվ կախված նրանից, թե տվյալ կուսակցությունը որքան ձայն է հավաքում, այդ կուսակցության ցուցակում հայտնված մարդիկ՝ ըստ առաջնահերթության, մասնակցում են մանդատների բաշխմանը։ Ինչպես երևում է, իշխող ուժի այս մոտեցման հիմքում ևս քաղաքական հաշվարկներ են ընկած։ Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից նույնիսկ երկու տարի անց էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը հանրության համար քաղաքական առումով անհայտ դեմքեր են, և նույնիսկ դժգոհություններ կան, որ գործող ԱԺ-ն շատ ցածր մասնագիտական որակներով է օժտված։

2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել էր ոչ թե կուսակցական ծրագրին կամ թիմին, այլ միայն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ հիմա, եթե գործի համամասնականի փակ ընտրացուցակների մոդելը, Փաշինյանը ընտրության կգնա (եթե, իհարկե գնա) դարձյալ սոսկ իր անվան հաշվին: Թեպետ, այստեղ հաշվարկների սխալ կա, քանզի նույն Փաշինյանի վարկանիշն այնպես է ընկել, որ նույնիսկ ցուցակում վանող անունների քողարկումը հազիվ թե օգնի:

Իսկ ահա բաց ցուցակների կազմման հիմքում կդրվեր քաղաքական գործունեությունը կամ քաղաքական գործիչների կշիռը։ Բաց համամասնական ցուցակները կազմակերպչական առումով, ճիշտ է, մի քիչ բարդ են, բայց հնարավորություն են տալիս, որ ընտրողն ինքը որոշի, թե կուսակցական գործիչներից ում է ամենից բարձր գնահատում։

Իսկ այսպիսի համակարգը թույլ է տալիս կուսակցության ներսում զարգացնել ներքին ժողովրդավարությունը, ինչպես նաև շահագրգռված լինել ցուցակում ներառել այնպիսի գործիչների, որոնք քաղաքական առումով մեծ հեղինակություն են վայելում հանրության շրջանում։

Եվ մեծ հաշվով տարածաշրջանների շահերը սպասարկող մարդիկ ևս ընդգրկված կլինեն ԱԺ-ում, իսկ վերջնական արդյունքները ավելի շատ կախված կլինեն ընտրողի կամարտահայտությունից, այլ ոչ թե կուսակցության ղեկավարության որոշումից։ Հասկանում ենք, որ ունեցած կադրային պոտենցիալով սա Փաշինյանի համար կործանարար կլինի, սակայն ժողովրդավարության տեսակետից այս մոդելը կարող է առավել նախընտրելի լինել մեր երկրի համար:

Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութ