Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդ­դի­մա­դիր դաշ­տի տե­ղա­շար­ժերն ու Հան­րա­պե­տա­կա­նի «ռես­տավ­րա­ցի­ան»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ փոխատեղումներ և դերաբաշխումներ են տեղի ունենում։ Եվ հատկապես լուրջ տեղաշարժեր են ընդդիմադիր դաշտում, որտեղ ներկայացված ուժերի պակաս չկա, իսկ ժամանակի ընթացքում ստեղծվում են նորերը։ Ուստի ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի դասավորություն է ունենալու ընդդիմադիր դաշտը աշնանը, քանի որ առաջիկայում կանխորոշվելու է, թե որ քաղաքական կուսակցությունը կամ քաղաքական ուժերի դաշինքը լուրջ դիրքեր կարող է գրավել քաղաքական դաշտում։

Մենք սկսում ենք շարք, որի շրջանակներում պարբերաբար կանդրադառնանք դաշտում գործող քաղաքական ուժերին: Բնականաբար, ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական գործերից մեկը լինելու է բովանդակային քննադատությունը, երբ նրանք մատնանշելու են իշխանությունների թերությունները և սխալները, բայց, ինչպես միշտ, ընդդիմության գլխավոր նպատակը մնալու է ժողովրդի վստահությանը արժանանալու և իշխանության հասնելու հարցը։

Պետք է ուշադրություն դարձնել, որ ընդդիմադիր դաշտում ներկայացված ուժերի մեջ կան նաև այնպիսինները, որոնք տարիներ շարունակ եղել են իշխանության մեջ, և անգամ այնպիսի ժամանակներ են եղել, որ իշխանության հիմնական քաղաքական պատասխանատվությունը ընկել է մեկ կուսակցության ուսերին։ Սակայն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ երկար տարիներ իշխանության առանցքն են կազմել, իշխանությունից հեռանալուց հետո քաղաքական դերակատարության առումով նոր խնդիրների են բախվում, և շատ դժվար է լինում իշխանությունից հեռացված լինելու մտքի հետ համակերպվելը, առավել ևս՝ «ռեստավրացիան»։

Այս տեսանկյունից հետաքրքրական է Հանրապետական կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը։ Չնայած իշխանափոխությունից հետո ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, թե այս կուսակցությունը քաղաքական շոկից այդպես էլ դուրս չի գա, բայց, ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն դուրս չմղվեց քաղաքական դաշտից, այլև պահպանեց իր տեղը արտախորհրդարանական ընդդիմության շրջանակներում, իսկ մի շարք բովանդակային հարցեր առաջ մղելու հարցում էլ առաջատար դերակատարություն է ստանձնել։

Եվ բավական ուշագրավ է, որ անգամ գործող իշխանություններն էլ իրենց հերթին ամենաշատն անդրադառնում են ՀՀԿ-ի քննադատություններին, համեմատականներ տանում անցյալի ու ներկայի միջև և, ըստ այդմ, փորձում սևացնել բոլոր այն երևույթները, որոնք տեղի են ունեցել անցյալում։ Դրա համար էլ օրակարգ է բերվել նորերի և նախկինների մասին դիսկուրսը, և պատահական չէ, որ այս համատեքստում որպես գործող իշխանություններին այլընտրանք դիտարկում են հենց «նախկինները»։ Ճիշտ է՝ անցած տարիների ընթացքում միայն բացասականը չէ, որ եղել է, այլև դրական զարգացումներ ու առաջընթաց ևս տեղի են ունեցել, այնուամենայնիվ պարզ է, որ անցյալին վերադարձ չի լինելու։

Եվ նույնիսկ այս մասին հայտարարեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ եթե անցյալին վերադարձ չի լինելու, ապա ինչո՞ւ է տասը տարի իշխանության ղեկին գտնվող ուժը քաղաքական գործընթացներում ակտիվացնում իր դերակատարությունը։ Մամուլում ևս գրվում է, որ այս կուսակցության կենտրոնական ապարատում և տարածքային կառույցներում ակտիվ աշխատանքներ են տարվում, հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպվում և այլն։

Նպատակը թերևս այն է, որ Հանրապետականը փորձում է նորովի և ռեստավրացված տեսքով ներկայանալ հանրությանը։ Եվ մի կողմից էլ այս կուսակցությունը ձգտում է հանրության շրջանում նոր իմիջով հանդես գալ ոչ միայն ներքաղաքական օրակարգի տեսանկյունից, այլև ի ցույց դնել իր վճռորոշ դերակատարությունը արտաքին քաղաքական ասպարեզում։ Խնդիրն այն է, որ երկար ժամանակահատված իշխող ուժ լինելով՝ Հանրապետականը միջազգային հարթակում լուրջ գործընկերային կապերի է տիրապետում։

Դա է վկայում այն, որ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների և այլ միջազգային կառույցների ու հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Լայնորեն օգտագործվում են նաև ԵԺԿ-ի հետ կապերը, որը մեծ ազդեցություն ունի եվրոպական քաղաքականության կառուցման հարցում։

Բայց այն հարցը, թե առաջիկա ակտիվ քաղաքական զարգացումներում կոնկրետ ինչ դերակատարություն կստանձնի ՀՀԿ-ն, դեռևս դժվար է ասել։ Նախ՝ պետք է կարողանալ ընդդիմադիր դաշտում դառնալ առանցքային ֆիգուր, որի համար պայքարում են բազմաթիվ ընդդիմադիր ուժեր։

Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՊատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունըԵղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջըՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Դոլարը գնալով էժանանում է․ փոխարժեքն՝ այսօր Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները Թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի Մեր ծրագրի «0 տոկոս հարկ» կետն ամենահեշտ իրագործելին է․ ԿարապետյանՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիք, իսկ Փաշինյանը՝ 3 մլն հայի և 300 հազար ադրբեջանցու հայրենիք. ԿարապետյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել Սամվել Կարապետյանը՝ Վլադիմիր Պուտինի աջակցության մասինՏնային կալանքի տակ լինելով ևս հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին․ Սամվել Կարապետյան«Մեր երջանկությունը շատ պարզ է՝ մի քիչ խառնաշփոթ, շատ ծիծաղ ու լիքը սեր». Նորո Նիկոյանի և Լուսինե Թովմասյանի ընտանեկան ֆոտոշարքը Իրանի դեմ սանձազերծած պատերազմում Միացյալ Նահանգները 25 միլիարդ դոլար է ծախսել Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ռուսական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում․ Սամվել ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկ Գնում ենք բացարձակ հաղթանակի՝ հիշելով Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները. Սամվել Կարապետյան