Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ուժի մեջ է մտել Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան կոն­վեն­ցի­ան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Ավստրալիա՝ Դրոշի օր, Իրան՝ Անգլիական զավթիչների դեմ պայքարի օր, Քաթար՝ Անկախության օր, Չինաստան՝ Ճապոնիայի դեմ հաղթանակի օր, Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր, Սան Մարինո՝ Հանրապետության հիմնադրման օր, Թունիս՝ Անկախության համար պայքարի օր, Կանադա՝ Առևտրային նավատորմի օր, Մոլդովա՝ Ազգային բանակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1804- Ռուսական զորքերը դադարեցրել են Երևանի բերդի պաշարումը և վերադարձել Վրաստան:

1828- հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը Շամխորի մոտ ծանր պարտության է մատնել ԱբբասՄիրզայի 10 հազարանոց զորքին:

1941 – ծնվել է հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի, 1979 թվականից ամերիկացի գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան): Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

1967– ծնվել է թուրքահայ նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

1947– ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը։

1968- վախճանվել է հնագետ, բանասեր և թարգմանիչ Լեոն Մելիքսեթ-Բեկը:

1983– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ -ծնվել է ազգությամբ եզդի հայաստանցի ըմբիշ Ռոման Ամոյանը:

2002- ստեղծվել է ընդդիմադիր ժողովրդահայրենասիրական միավորում, որի կազմում բացակայել է նախկին իշխող Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ):

2009-Հայ հեղափոխական դաշնակցությունը մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրել է իր մտահոգությունները հայթուրքական հարաբերությունների վերջին զարգացումների կապակցությամբ:

2015- Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ: Գիշերը գնդակոծվել է սահմանամերձ գյուղ0, Վազաշենում վիրավորվել է երեք քաղաքացիական անձ:

2019- առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրած ասուլիսը տապալվել է: Սկզբում նախարարը ներկայացրել է նախարարության աշխատանքները, և երբ հերթը հասել է հարցերին, նրա նախկին խորհրդականը՝ բժիշկ Գևորգ Թամամյանը, լրագրողներից առաջ է ընկել, իսկ նախարարն էլ բոյկոտել է իր իսկ ասուլիսը ու հեռացել։

ԱՇԽԱՐՀ

36 մ.թ.ա. -տեղի է ունեցել ճակատամարտ Նավլոխուի մոտ (Սիցիլիա): Ագրիպպի ղեկավարած Օկտավիանոսի նավատորմը ջախջախել է Սեկստա Պոմպեոսի նավատորմը, որը վերջ է դրել Պոմպեոսի և Օկտավիանոսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմին:

32 -Մեքսիկայի տարածքում ստելլաների (գրանիտե հուշարձաններ) վրա գրվել են օլեմեկների (ացտեկական գրություններում հիշատակվող հնագույն ժողովուրդ) առաջին փաստաթղթերը:

301– ըստ ավանդության, հիմնադրվել է Սան Մարինո պետությունը, որը Եվրոպայի հնագույն պետություններից է։

863 - Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթել է արաբներին:

1189 -Անգլիայում թագադրվել է Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1260 -Պաղեստինյան Աին-Խալուտ տարածքում մամլուքները ջախջախել են մոնղոլներին: Դա եղել է Մոնղոլական Կայսրության առաջին պարտությունը:

1658– վախճանվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելը։

1783 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ Նահանգների անկախությունը:

1791 -Ֆրանսիայում առաջին անգամ ընդունվել է Սահմանադրություն:

1812-Անգլիայում աշխարհում առաջին անգամ գործարանային պայմաններում արտադրվել է պահածոների առաջին խմբաքանակը:

1864 -նիտրոգլիցերինով փորձեր կատարելիս պայթյունն ավիրել է Ալֆրեդ Նոբելի ստոկհոլմյան լաբորատորիան, զոհվել են նրա հինգ օգնականները և նրա փոքր եղբայրը:

1883-վախճանվել է ռուս գրող, հրապարակախոս, թատերագիր և թարգմանիչ Իվան Տուրգենևը:

1932 -ԽՍՀՄ-ում սկսվել է Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը:

1939 -Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ են հայտարարել Գերմանիային:

1943 -սկսվել է հակագերմանական կոալիցիայի զորքերի ափհանումը Իտալիայում:

1950 -իտալական Մոնց քաղաքում ավարտվել է «Ֆորմուլա-1» առաջին մրցաշարը:

1953– ուժի մեջ է մտել Եվրոպայի խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

1963 – ծնվել է կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս Մալքոլմ Գլադուելը:

1967- Շվեդիան անցել է փողոցային աջակողմյան երթևեկության:

1996– ԱՄՆ-ը Իրաքում սկսել է «Հարված անապատում» ռազմական գործողությունը։

2008 - Նիկարագուան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

2009 - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը:

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան