ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու օրենսդրական փաթեթը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու օրենսդրական փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ էին՝ 28-ը։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: