«Քայլողների» բոլոր հարցազրույցներից կամ սկանդալի հոտ է գալիս, կամ էլ՝ մարտնչող տգիտության
ԲԼՈԳԼսում եմ իշխանության ներկայացուցիչների բարբաջանքները Գագիկ Ծառուկյանի հանրահավաք անցկացնելու մտադրության վերաբերյալ ու նողկանք եմ ապրում, զարմանում եմ՝ ինչքան ամբարտավան են հեղափոխության թիմի ներկայացուցիչները։
Իշխանության թիմի ներկայացուցիչներին թվում է՝ իրենք այնքան գիտուն են, որ «մենաշնորհում» են կրթության մասին խոսլու իրավունքը։ Գոնե լռեք «գիտուններ»․ աշխարհն է ցնցված ձեր «տաղանդից», ճապոնացիների գենետիկան պեղելու ձեր «հայտանագործությունից»։
«Քայլողների» բոլոր հարցազրույցներից կամ սկանդալի հոտ է գալիս, կամ էլ՝ մարտնչող տգիտության ու մի փորձեք էժան հնարքներով ստվերել այն հանրահավաքը, որը մտադրվել է անցկացնել Ծառուկյանը։ Գիտեմ՝ վախենում եք դրա բազմամարդությունից, հասարակության դժգոհությունից։ «Դեմոկրատական այլընտևրանք» կուսակցությունը, որի փոխնախագահն եմ, մասնակցելու է ընդդիմադիր նոր շարժմանը՝ մասնակից դառնալով գործող ապաշնորհ իշխանության այլընտրանքի ձևավորման գործընթացին։
ֆեյսբուքյան իր էջում գրում է Արսեն Նազարյանը
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր



