Թրամփն Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել սպանության համար մահապատժի դատապարտված ըմբշամարտիկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել ներում շնորհել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկին, ով մարդ էր սպանել 2018-ի հանրահավաքների ընթացքում:
Անդրադառնալով 27-ամյա Նավիդ Աֆքարիի մահվան դատավճռի մասին հաղորդումներին` Թրամփը գրել է Twitter-ում. «Ես շատ շնորհակալ կլինեի Իրանի ղեկավարներին, եթե դուք խնայեիք այս երիտասարդի կյանքը եւ մահապատժի չենթարկեիք նրան: Շնորհակալություն»:
Աֆքարին մահապատժի էր դատապարտվել հարավային Շիրազ քաղաքում ջրային ընկերության աշխատակից Հասան Թորքամանի մահվան համար տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ցույցից հետո:
Շիրազի նահանգային դատարանը մահվան էր դատապարտել Աֆքարիին, իսկ նրա եղբայրներ Վահիդ Աֆքարին եւ Հաբիբ Աֆքարին` համապատասխանաբար 54 եւ 27 տարվա ազատազրկման:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



