Մարտունու քաղաքապետի դստեր նշանդրեքին 150 մա՞րդ է մասնակցել. համայնքապետարանը փակ է, կան կորոնավիրուսով վարակվածներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀամացանցում լուրեր էին տարածվել, թե օրեր առաջ տեղի է ունեցել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի դստեր նշանդրեքը, որին մասնակից է եղել 150 անձ: Ավելին, տարածված տեղեկությունների համաձայն, նշանդրեքից երկու օր առաջ ջերմող քաղաքապետի կինն ու որդին թեստ են հանձնել ու անգամ պատասխանին չսպասելով մասնակցել են միջոցառմանը։
ArmLur.am-ը պարզաբանում ստանալու համար զրուցել է Մարտունու քաղաքապետի հետ: Վերջինս հաստատեց, որ իր դստեր նշանադրությունն է եղել, սակայն հերքեց, թե մասնակիցների թիվն այդքան շատ է եղել: Սակայն քաղաքապետը ընդգծեց, որ Մարտունու համայնքապետարանն այժմ փակ է, իսկ հենց իր թեստի պատասխանն էլ դրական է եղել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



