Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին

ԼԱՅՖ

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանն այսօր տոնում է  57-ամյակը: Tert.am Life-ն այդ առթիվ զրուցել է նրա հետ` օրվա, թոռնիկների անակնկալի, տարիքի, կորուստների մասին:

— Ինչպիսի՞ տրամադրությամբ եք արթնացել:

— Ես որոշել եմ, որ պետք է իմ ծննդյան օրերին լավ տրամադրություն ունենամ: Երբ այդ օրը տրամադրությունդ ընկնում է, նշանակում է դու շատ ես սիրում քո եսն ու կենտրոնացած ես սեփական անձիդ վրա: Իսկ ես չեմ ցանկանում կենտրոնանալ իմ անձի վրա: Այնպես որ, այսօր հրաշալի տրամադրություն ունեմ:

— Ինչպե՞ս եք տոնելու օրը:

— Կտոնեմ իմ սիրելի թատրոնում, քանի որ այսօր բացօթյա ներկայացում ունենք: Ես չեմ խաղում, բայց մեծ հաճույքով գնալու եմ դիտելու: Ովքեր ցանկանում են, կգան կշնորհավորեն:

— Անակնկալներ արդեն մատուցե՞լ են Ձեզ:

— Թոռնիկներս առավոտյան եկան, շնորհավորեցին: Իրենց ձեռքերով նվերներ էին պատրաստել` նկարների տեսքով: Ինձ համար դա է ամենաթանկ նվերը: Ավագ թոռնուհիս` Էլմին, շատ է մեծացել: Երեկ հայտնաբերեցինք, որ ներկայացման համար անցած տարի կարված կիսաշրջազգեստը ծնկներից է, իսկ անցած տարի շատ երկար էր: Մեծացան…

— Արդեն 57 տարեկան եք… ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:

— 60-ից երեք եմ պակաս արդեն, բայց առավոտյան արթնանում եմ 3 տարեկանի զգացողությամբ: Ինձ թվում է` մայրս կգա ու կժպտա ինձ, հայրիկս կգա: Միայն թե  օրվա մեջ պետք է պայքարեմ, որ այդ զգացողությունն  ինձ մենակ չթողնի, հոգսերն ու առօրյան չաղտոտեն այդ երիտասարդությունը: Եթե մենք պաշտպանենք մեր սիրտը չներելուց, վիրավորվելուց, այլ հակառակը` ներելով, չվիրավորվելով լցնենք մեր սիրտը, այն չի ծերանա: Ժպտալ է պետք ոչ միայն արտաքնապես, այլև հոգեպես:

-Այսօր մարդկանց վախերն ու անհանգստությունները շատ են. ժպտալն այս դեպքում բա՞րդ չէ:

— Նեղությունները միայն սրբում ու ավելի փայլուն են դարձնում մարդուն, դրանք միշտ են լինելու, չարժե դրանց համար ինքդ քեզ կեղեքել ու ամեն օր մահանալ: Նեղություններից հետո պետք է կոփվենք, ավելի տոկուն, աշխարհի համար ներդրվող մարդ դառնանք: Պետք չէ վախենալ կորուստներից, հիվանդությունից: Ես ծանր հիվանդ մարդկանց եմ տեսել, ովքեր այդ ընթացքում դարձել են ավելի լավը, ձեռք են բերել խորը սիրտ: Ես չեմ ասում, որ պետք է հիվանդ լինենք: Ուզում եմ առողջ լինենք, երկար կյանք լինի, չլինեն պատահարները, բայց դրանք անընդհատ լինում են: Հոգու երիտասարդությունը, ծաղկունքը, ներքին ուրախությունը դրանց հետ կապ չունեն: Ես տեսել եմ նաև երկար կյանք ունեցող, հարուստ մարդիկ, ովքեր երջանիկ չեն եղել: Հաճախ նրանք ավելի շատ բանի պակաս ունեն, քան այն մարդիկ, ովքեր չունեն ոչինչ, բայց ունեն մեծ սիրտ:

ԱՎԵԼԻՆ

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան