Պուտինը հնչեցրել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենակարեւոր հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաշնային եւ տարածաշրջանային կառավարումը համակարգելու հարցը առանցքային խնդիր է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մի շատ կարեւոր հարց է առաջացել. կկարողանա՞նք արդյոք համաձայնեցված գործել ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Սա է դարձել առանցքային պահը մեր աշխատանքի կազմակերպման գործում: Այդ պատճառով իմ որոշմամբ Պետխորհրդի աշխատանքային խումբ է ստեղծվել»,- ասել է Պուտինը:
Նախագահը հավելել է, որ Պետխորհրդի միջոցով հաջողվել է լուծել համակարգման հարցը: Նա նշել է, որ դրան է ծառայել նաեւ այն փաստը, որ մարմինն աշխատել է «ոչ թե ինքնուրույն», այլ Ռուսաստանի կառավարության ղեկավարությամբ, փոխանցում է ՌԲԿ-ն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



