Մեքսիկայում հրաժարվել են գրանցել երկրի նախկին նախագահի քաղաքական կուսակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի ազգային ընտրական ինստիտուտը հրաժարվել է նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի «Ազատ Մեքսիկա» շարժումը գրանցել որպես քաղաքական կուսակցություն, հաղորդում է Reuters-ը:
Գերատեսչությունը կասկած է հայտնել շարժման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցության մեջ ներդրումների ավելի քան 5%-ը կատարվել է անհայտ անձանց կողմից:
Սակայն այս որոշումը կարող է վիճարկվել Մեքսիկայի ընտրական տրիբունալում:
Կալդերոնը Մեքսիկայի նախագահ է եղել 2006-2012թթ․: Ավելի վաղ նա, որպես քաղաքական կուսակցություն, փորձել էր գրանցել իր եւ իր կնոջ կողմից ղեկավարվող «Ազատության եւ ժողովրդավարական պատասխանատվության խումբը»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



