Երևան, 20.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն ու Ռուսաստանը կգնա՞ն ԱՄՆ-Իսրայել ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ադրբեջանական պրոպագանդան վերստին անդրադառնում է հայ-ռուսական հարաբերության թեմային և այդ առնչությամբ պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև նկատում խնդիրներ: Տողատակում ակնկալիքն է, որ այդ խնդիրները հնարավորություն են Ադրբեջանի համար:

 

Ընդ որում, հատկանշական է, որ թեման ադրբեջանական տիրույթում հայտնվեց նաև տավուշյան մարտերից առաջ: Ավելին, ընդհուպ հնչեցին գնահատականներ, որ պետք է օգտվել հայ-ռուսական հարաբերության այդ խնդիրներից: Բաքվին ոգևորել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 21-ի ելույթը: Ադրբեջանը թերևս այդ օգտվելու ակնկալիքով էլ գնաց Տավուշի սադրանքի՝ ըստ ամենայնի չվստահելով Լավրովի հայտարարությանը այն մասին, որ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունը ընթանում է սերտ և խորը գործակցության ռեժիմում:

Բաքուն դարձյալ հղում է անում Լավրովին, նրա վերջին հարցազրույցին, որում նա իբրև թե մեղադրում է հայկական կողմին տավուշյան սրացում հրահրելու համար: ՌԴ արտգործնախարարն այդ իմաստով արել էր իհարկե ոչ միարժեք հայտարարություններ, խնդիրը, սակայն, այն է, որ Մոսկվան փորձում է չասոցացվել Ադրբեջանի տավուշյան պարտության հետ՝ Բաքվի հետ հետագա աշխատանքի խնդիր չունենալու համար: Դա ամենևին չի նշանակում, որ կան հայ-ռուսական հարաբերության այնպիսի խնդիրներ, որոնք կարող են առաջացնել անվտանգային վակուում Հայաստանի անվտանգության համակարգի որևէ օղակում:

 

Ավելին, տավուշյան հաղթանակի առանձնահատկությունն էլ այն էր, որ դրանում դրսևորվեց հայկական անվտանգային համակարգի ինքնաբավության աստիճանի էական աճը: Դա էլ իր հերթին փոխում է անվտանգության հարցում հայ-ռուսական հարաբերության տրամաբանությունը, այն իմաստով, որ Մոսկվան խնամակալության տրամաբանությունից հարաբերությունը սկսում է դիտարկել իրապես գործընկերային տրամաբանության շրջանակում, փոխադարձ շահերի շրջանակում: Իսկ Ռուսաստանի շահը ներկայումս պահանջում է անվտանգային ոլորտում Հայաստանի հետ սերտ գործակցություն՝ անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն տնտեսաքաղաքական հարաբերությանն առնչվող մոտեցումները:

Մեծ հաշվով, հայ-ռուսական հարաբերությունն այդ իմաստով ընթանում է ամերիկա-իսրայելական մոդելի տրամաբանությամբ, իհարկե՝ ոչ նույնականության ճանապարհով: Խոսքն այն մասին է, որ Վաշինգտոնի ու Թել Ավիվի միջև տարբեր փուլերում կարող են առաջանալ տարակարծություններ՝ կախված, օրինակ, ամերիկյան վարչակազմի մոտեցումներից, բայց անվտանգության հարցում դաշինքն աներեր է:

Ամբողջ հարցը այն է, որ հայ-ռուսական հարաբերության այդ տրանսֆորմացիան ոչ միայն Բաքվում է ընդունվում տհաճ, այլ նաև ռուսական և, ինչն ամենից խնդրահարույցն է, հայկական որոշ շրջանակներում:

Այս լուռ հիվանդությունը տարիներով զարգանում է առանց ախտանիշներիԼույս չի լինի. հասցեներ Հորմուզի նեղուցի մոտ մի նավի վրա հրդեհ է բռնկվել Ռուսական և ուկրաինական ԶՈւ-ն փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը դա վրեժխնդրություն է, սակայն այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնիՀարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվելՏեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post Մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ԿարապետյանՏեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ Մոտ 1 օր ջուր չի լինի ԱԱ-2026-ին Արգենտինայի պարտnւթյունից հետո Բուենոս Այրեսում անկարգnւթյnւններ են սկսվել. կան տnւժածներ և ձերբակալվածներ (տեսանյութ) Մակաբույծը խորամանկորեն թաքնվել է. ինչ է կատարվել 5-ամյա աղջկա հետԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը և երիտասարդ ֆուտբոլիստը Հորդանանում ԻՊՀԿ-ն բալիստիկ hրթիռներով գրnhել է ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռները ԱՄՆ-ն ավարտել է Իրանի ուղղությամբ hարվածների հերթական ալիքը Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչ ճակատագիր ունեցան հիվանդանոցում փոխանակված նորածիններըԻսպանիայի հավաքականը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա