4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։47-ին երկրաշարժ է գրանցվել։ 4․1 մագնիուդ ուժգնությամբ ստոորերկրյա ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում՝ Վանում և Բիթլիսում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․6 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։ Հայտնի է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։23-ին 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Վանի նահանգում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



