Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փնթի օրենսդ­րա­կան նա­խագ­ծեր ըն­դու­նե­լու հեր­թա­կան դրսև­ո­րու­մը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպես և կանխատեսվում էր, կորոնավիրուսի պանդեմիան երկարատև բնույթ է կրելու, և մոտակա ժամանակներում չենք կարող ակնկալել, թե համաճարակը հաղթահարվելու է։ Մասնագետները հատկապես մտահոգություններ են հայտնում աշնան և ձմռան հետ կապված, քանի որ անբարենպաստ եղանակային պայմանները կարող են նպաստավոր իրավիճակ ստեղծել, որպեսզի վիրուսը կրկին ինտենսիվ ձևով տարածվի բնակչության շրջանում։

Ճիշտ է՝ տարբեր երկրներում արդեն իսկ փորձարկման փուլում են գտնվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, այնուամենայնիվ, գործնական առումով դրանց արդյունավետությունը դեռևս հարցականի տակ է, իսկ փորձարկումների համար տևական ժամանակ է անհրաժեշտ լինելու։ Եվ այսպիսի իրադրության պայմաններում, չնայած համաճարակային իրավիճակը Հայաստանում որոշակիորեն կայունացել է, սակայն սա դեռևս մեծ լավատեսություն ունենալու հիմքեր չի տալիս, քանի որ զգոնությունը թուլացնելու դեպքում համավարակի նոր օջախներ կարող են հայտնվել։

Վեց ամիս շարունակ Հայաստանն արտ ա կարգ ռե ժ ի մի պայմաններում է գտնվում։ Սակայն իշխանությունները որոշեցին այս անգամ չերկարացնել արտակարգ դրությունը, իսկ դրա փոխարեն սահմանափակումները կկիրառվեն կարանտինի տեսքով, որը կարող է երկարացվել մինչև 6 ամիս։ Այս նոր կարգավորումները սահմանելու համար իշխանությունների կողմից առաջ քաշվեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։

Սույն օրենսդրական փաթեթը, երբ օգոստոսի 27-ին ներկայացվեց կառավարության նիստի քննարկմանը, պարզվեց, որ ոչ բոլոր գերատեսչություններին են ուղարկել, որպեսզի վերջինները ծանոթանան, հայտնեն իրենց կարծիքը և առաջարկություններ անելու հնարավորություն ունենան։ Օրինակ՝ ՄԻՊ Արման Թաթոյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախագծի փաթեթը ՄԻՊ գրասենյակ են ուղարկել օգոստոսի 25ին՝ մեկ օր ժամկետով՝ այն դեպքում, երբ այդ նախագծերում մարդու իրավունքների հետ կապված խնդրահարույց դրույթներ կան։

Այս հանգամանքն առաջացրեց վարչապետ Փաշինյանի դժգոհությունը, թե ինչո՞ւ նախագիծը համապատասխան ժամկետներում չի ուղարկվել համապատասխան գերատեսչություններին։ Դրան ի պատասխան փորձեցին արդարանալ կառավարության աշխատակազմի ղեկավարը և արդարադատության նախարարը, թե դա իրենց գործառույթների շրջանակում չի եղել։ Այնուամենայնիվ, վարչապետը պահանջեց, որ նախագիծը վերամշակվի, որից հետո ինքը կստորագրի այն, բայց հետո պարզվեց, որ նույն օրն էլ ստորագրել է փաթեթը՝ առանց վերամշակման։ Սա իշխանությունների դիլետանտ գործելակերպի և փնթի նախագծեր ընդունելու հերթական դրսևորումն էր, երբ չեն պահպանվում նախագծերի ընդունման իրենց իսկ կողմից ներկայացված պահանջները։

Իսկ սեպտեմբերի 4-ին օրենսդրական փաթեթը հրատապ ռեժիմով ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում։ Բայց զարմանալին այն է, որ այս փաթեթը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում մինչև սեպտեմբերի 11-ը գտնվում է հանրային քննարկման ընթացքում: Սա նշանակում է, որ քաղաքացիները իրենց առաջարկները և դիտողությունները կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 11-ը, բայց ստացվում է, որ իշխանությունները զրկում են նրանց այդ հնարավորությունից։ Իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների կարծիք արտահայտելու իրավունքը, էլ քանի՞ կոպեկ արժեն այն հավաստիացումները, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Եվ այս համատեքստում հարց է ծագում, թե ինչո՞ւ են իշխանություններն այդքան շտապել օրենսդրական փաթեթն հրատապ ռեժիմով ընդունելու հարցում։ Խնդիրն այն է, որ նախագծով նոր տուգանքի 11 ձև է ավելանում։ Եվ տուգանքների սահմանաչափերի բարձր նիշեր են սահմանված այն պարագայում, երբ բնակչության եկամուտների շեմը կտրուկ նվազել է։ Բացի այն, որ քաղաքացիները լիովին դառնում են «տուգանքի մատերիալ», ըստ օրենսդրական փաթեթի, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ։

Իսկ այս գործիքը իշխանությունները կարող են կիրառել, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը և թույլ չտան բողոքի ցույցեր և այլ ակցիաներ կազմակերպել։ Իսկ դա այս իշխանություններից շատ սպասելի է, որովհետև նրանք սարսափում են նույնիսկ մեկ անձի բողոքի ակցիայից, իսկ առաջիկայում սպասվում են անհամեմատ բազմամարդ հավաքներ...

«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել