Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ար­վես­տի հիմ­քում պետք է լի­նի գրա­գի­տու­թյու­նը». երբ նույ­նիսկ տնա­կա­յին պայ­ման­նե­րը սո­վո­րե­լու և սո­վո­րեց­նե­լու հա­մար չեն կա­րող խո­չըն­դոտ լի­նել

ՄՇԱԿՈՒՅԹ

Գեղանկարիչ Սամվել Գալստյանի հետ մեր զրույց-պատումի մեկնարկին առաջարկում ենք նրան ինքնանկար ստեղծել, ուղղակի ոչ թե թղթի կամ կտավի վրա, այլ բառերի օգնությամբ: «4-5 տարեկան էի, երբ նկարչությունն ինձ հրապուրեց: Բայց հետաքրքիր է այն, որ քույրս էր նկարում, ինձ գերում էին իր աշխատանքները և երազում էի՝ կլինի՞ մի օր, որ ես էլ այդքան սիրուն նկարեմ: Մեծացել եմ Գյումրու «Սլաբոդկա» կոչվող թաղամասում: Մեր հարևանները Գերմանիայից էին տեղափոխվել, ազգությամբ ռուս զինվորականներ էին:Нет описания.

Քույրս ընկերություն էր անում նրանց երեխաների հետ, նկարում էին, և նկարների մեջ ես ինձ համար հայտնաբերեցի գույներ, որոնք չկային խորհրդային 24 գույնի մատիտների գունապնակում: Իրենց ունեցած գույներն ավելի շատ էին: Քրոջս հետ հյուր էի գնում նրանց, փորձում էի նկարել, բայց ոչինչ չէր ստացվում: Հետո արդեն իմ մեջ խոսեց «թասիբը»՝ ինչո՞ւ չեմ կարողանում ես էլ այդպես նկարել: Հետագա փորձերս քիչ-քիչ սկսեցին ստացվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գեղանկարիչը: Նշում է՝ իր կյանքում նկարների հետ կապված մի քանի դիպվածներ են եղել, երբ նա համոզվել է՝ նկարիչ լինելն իր առաքելությունն է, նկարելու ձիրքը չի վրիպել հորեղբոր աչքից:Нет описания.

«Մերոնք Մուշից էին գաղթել: Տատս շատ կոլորիտային կին էր՝ թե՛ լեզուն, թե՛ նիստ ու կացը: Հեքիաթ էր պատմում, իսկ ես նստած իրեն էի նկարում: Չէի նկատել, որ հորեղբայրս ուշադիր նայում է՝ ինչպես եմ նկարում: Համարյա վերջացրել էի նկարը, երբ նա ձեռքիցս վերցրեց թուղթը և ասաց՝ եթե չտեսնեի, որ դու ես նկարում, հնարավոր է, որ չհավատայի: Սա հիմք դարձավ, որ ինձ նկարչական դպրոց տանեին»,-նշում է մեր զրուցակիցը: Սկսում է ուսանել Գյումրու Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, որի մասին խոսելիս չի կարողանում զսպել հիացմունքը:Нет описания.

Ասում է՝ դպրոցը Խորհրդային Միության տարիներին առաջինների շարքում է եղել՝ իր կոլորիտային միջավայրով, արհեստավարժ ուսուցիչներով: «Դպրոցը հագեցած էր արվեստով, ներս էիր մտնում, անգամ հոտն էր քեզ տրամադրում, որ այս շենքի ներսում դու պետք է այլ կերպ քեզ դրսևորես: Ընդունելության քննությունների արդյունքում հայտնվեցի նկարչական դպրոցի ամենաբարձր՝ չորրորդ դասարանում: Բայց չէի ուզում միանգամից ամենաբարձր դասարանում հայտնվել, քանի որ ցանկանում էի դպրոցի բոլոր աստիճանակարգերով անցնել՝ ամենացածրից մինչև ամենաբարձրը, ամեն ինչ սովորել, յուրաքանչյուր հմտության տիրապետել:Нет описания.

Գերազանց առաջադիմությամբ ավարտեցի նկարչական դպրոցը, հետո ճանապարհները բերեցին Երևան, այստեղ ընդունվեցի բուհ, ավարտեցի, զորակոչվեցի բանակ: Բանակից հետո ինձ ներքաշեցին ադմինիստրատիվ աշխատանքի մեջ: Սուսաննա Մկրտչյանի հետ Գյումրիում հիմնեցինք գեղագիտական կենտրոն, որը Երևանում գործող կենտրոնի մասնաճյուղն էր: Երկու տարի այստեղ աշխատելուց հետո Ախուրյանում զրոյից գեղագիտական կենտրոն հիմնեցի: Այդտեղ աշխատելու ընթացքում դասավանդում էի մանկավարժական համալսարանում: Մոտ 15 տարի աշխատեցի, այդ ընթացքում, իհարկե, նաև նկարում էի:

Բայց եկավ մի պահ, երբ հասկացա՝ իմ մեջ ստեղծագործող նկարիչն է ապրում: Թողեցի ադմինիստրատիվ աշխատանքը և սկսեցի բացառապես նկարել: Մեկ տարում դարձա ԽՍՀՄ նկարիչների միության անդամ»,ասում է գեղանկարիչը: Այստեղ դադար ենք առնում: Նշում է՝ բավականին բարձր մակարդակ էր պետք ունենալ նկարիչների միության անդամ դառնալու համար: «Բացի դա, նկարիչների միությունում հրաշալի օրենքներ էին գործում, այն լավ դրվածք ուներ: Ե՛վ ֆինանսապես էին քեզ օժանդակում, և՛ ցուցահանդեսների ժամանակ նկարներդ վաճառվում էին:

Հետո արդեն նկարիչների միությունն ավելի շատ դարձավ հասարակական կազմակերպություն»,-ասում է նա: Այդ ընթացքում ոչ միայն նկարիչների միությունում, այլև մեր երկրում է շատ բան փոխվել: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը շատերի կյանքը գլխիվայր շուռ տվեց: Երկրաշարժի ժամանակ նկարիչը կորցնում է ոչ միայն տունը, այլ նաև արվեստանոցը: Ժամանակավորապես հաստատվում են Երևանում՝ Երիտասարդական պալատի հյուրանոցում:

«Հետագայում, երբ կառուցում էին Անի թաղամասը, ինձ արվեստանոց էին հատկացրել, սակայն երբ գնացի այնտեղ, տեսա, որ այդ տարածքում ընտանիքներ են հաստատվել, չկարողացա այդ մարդկանց ասել՝ գնացեք: Երկու անգամ արվեստանոց հատկացրեցին, բայց այդպես էլ չկարողացա տեր կանգնել դրանց: Այդ ընթացքում Լեհաստանում սիմպոզիումի մասնակցեցի: Հաջողություններ ունեցա, և ինձ առաջարկեցին պայմանագրով՝ հինգ տարի ժամկետով մնալ Լեհաստանում և ստեղծագործել: Համաձայնեցի:

Այստեղից նաև իմ աշխատանքները պետք է տեղափոխեի Լեհաստան՝ ցուցահանդես բացելու համար: Պետք է նաև հայ նկարիչների խումբ մեկներ: Այդ ծրագրով աշխատած գումարներով պետք է Գյումրիում նկարիչների համար բնակարան-արվեստանոցներ կառուցվեին: Բայց նկարները Լեհաստան տանելիս մաքսատուրքերի հետ խնդիրներ առաջացան: Վիզաներս պատռեցին և թույլ չտվեցին լքել երկիրը»,-ընդգծում է նա: Հիշում է՝ այդ ընթացքում բյուրոկրատական և այլ տեսակի բազմաթիվ խնդիրների հանդիպեց, ինչի պատճառով էլ հնգամյա իր պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց:Нет описания.

Մոտ երեք տասնամյակ է՝ Սամվել Գալստյանն ընտանիքի հետ բնակվում է տնակում: «Քանի որ երկրաշարժի հետևանքով անմիջապես մեր ընտանիքում զոհեր չկային, բնակարան ստանալու ամենավերջին հերթում էինք: Բնակարանի առաջարկ եղավ մի թաղամասում, որը, մեղմ ասած, չէի հավանում: Այդ շենքերն ամրացրել էին, բայց որ հեռվից նայում էիր, մի տեսակ վախ էր մտնում մեջդ: Հրաժարվեցի: Հետո խոստացան, որ Գյումրու կենտրոնում կառուցվելիք շենքից բնակարան կհատկացնեն, սակայն բնակելի շենքի նախագիծը փոխվեց, հիմա այդտեղ դատարանի շենքն է: Հետո արդեն սերտիֆիկատներ բաժանեցին, օրենքը հետևյալն էր՝ որքան քառակուսի մետր կորցրել ես, նույնքան քառակուսի մետր իրավունք ունես գնելու:

Փնտրեցի, իմ ուզած բնակարանը գտա, այն մեկ մետրով պակաս էր իմ կորցրած բնակարանի տարածքից: Ասում էի՝ համաձայն եմ, բայց մերժեցին այդ բնակարանի ձեռքբերումը, որովհետև օրենքը թույլ չէր տալիս: Այս ճանապարհին բնակարան ունենալու տարաբնույթ փորձեր եղան, բայց ապարդյուն: Ի վերջո, իմ տունը դարձավ այն տնակը, որտեղ հիմա էլ բնակվում եմ և երեխաներին նկարչություն դասավանդում»,ասում է գեղանկարիչը: Դասավանդման փորձը սկսվեց 2010 թվականից, երբ նրան նշանակեցին Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն: «Իմ պայմանը մեկն էր՝ դպրոցը պետք է դրվեր այն նույն հիմքերի վրա, որոնք եղել էին նախկինում:Нет описания.

Կային շենքային խնդիրներ, փորձեցինք դրանց լուծում տալ, հետո արդեն եկավ թոշակիս տարիքը, բայց այդ ընթացքում կարողացա իմ աշակերտների և դասավանդողների մեջ արթնացնել Մերկուրովի նախկին դպրոցի միջավայրը, կոլորիտը: Ծնողներն ասում էին՝ դուք ուր գնաք, ձեր հետևից կգանք: Ինձ շատ էին դիմում, որոշեցի չմերժել և պարապել երեխաների հետ: Հիմա ութ աշակերտ ունեմ, բաժանել եմ երկու խմբի, որ կարողանամ հասցնել: Երկու տասնյակից ավելի շրջանավարտ ունեմ, նրանց թվում արդեն կան ակադեմիայի շրջանավարտներ, Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի և Մոսկվայի ու Երևանի ճարտարապետական համալսարանների ուսանողներ: Երեխաներին դասավանդում եմ ակադեմիական սկզբունքներով, նրանք առաջին հերթին պետք է լավ նկարել սովորեն:

Ասում եմ՝ չեմ կարող ձեզ լավ նկարիչ դարձնել, ձեզ լավ նկարել կսովորեցնեմ: Իսկ նկարելու տաղանդը Աստված է ձեր մեջ դնում: Պատգամս է՝ պետք է գրագետ լինեն: Նրանք կարդում են, օգտվում ժամանակակից տեխնոլոգիաներից, այստեղ նաև արվեստի պատմության դասեր ենք անցկացնում: Անգամ երեխաներ են եղել, որոնք դպրոցում առաջադիմությամբ չեն փայլել, բայց այսօր բացարձակ գերազանցիկ են, օլիմպիադաների են մասնակցում:

Մեր ժամանակներում դա է գնահատված եղել, մտավորականները կիրթ էին, դաստիարակված, 1970-80-ական թվականներին, երբ մեր մշակույթը վերելք ապրեց, հիմքում կարդացած, զարգացած մտավորականներն էին: Հիմա ժամանակակից նկարչության անվան տակ ներկերը լցնում են կտավի վրա, ասում են նկար ստացանք: Ընդունում եմ ժամանակակից նկարչությունը, բայց երբ դրա հիմքում գրագիտություն կա»,-եզրափակում է Սամվել Գալստյանը:

Ուժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին