Վրաստանը մուտքի նոր կանոններ է սահմանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող արտասահմանցիները պետք է իրենց մոտ ունենան 72-ժամյա ՊՇՌ-թեսթի արդյունք, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ այդ միջոցն անհրաժեշտ է ռիսկերը կառավարելու եւ իրավիճակը հսկելու համար:
Վրաստան առանց պայմանների իրավունք ունեն մուտք գործել միայն Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի քաղաքացիները:



