Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որո՞նք եք կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ: Այս անգամ Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականը բժշկի հետ խոսել է հաստ և ուղիղ աղիների կամ կոլոռեկտալ քաղցկեղի մասին: Սրանք բավական հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներ են, որոնք անսպասելիորեն խուժում են ավելի ու ավելի շատ մարդկանց կյանք: Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ բժիշկ է, որն ընդհանուր վիրաբուժական գործունեությանը զուգահեռ մասնագիտացել է նաև օնկոկոլոպրոկտոլոգիայում և հատկապես կիրառում և Հայաստանում զարգացնում է այդ ուղղության քիչ ինվազիվ՝ լապարասկոպիկ մեթոդը: Բժշկի սկզբունքն է. «Լավագույնս կատարել աշխատանքը, որը հանձն ես առել կատարել»: Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղն է, որը մահացության առումով 3-րդն է քաղցկեղային հիվանդությունների շարքում: Ռիսկի խմբում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է քաղցկեղի այս տեսակը, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն կոլոռեկտալ պոլիպներ և աղիների բորբոքային հիվանդություններ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն: Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ և այն վաղ շրջանում ախտորոշման ու բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու բուժել, ասում է ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը. «Ցանկալի է, որ 45 տարեկանից սկսած ռիսկի խմբում գտնվող անձինք, անգամ գանգատների բացակայության պարագայում, պարտադիր անցնեն սքրինինգային հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճշգրիտ հայտնաբերել հաստ և ուղիղ աղիքների նախաքաղցկեղային հիվանդությունները, իրականացնել դրանց լիարժեք և հետևողական բուժում և դրանով կանխարգելել քաղցկեղի զարգացումը»: Կոլոնոսկոպիայից բացի, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կիրառվում են նաև այլ մեթոդներ՝ մասնավորապես կղանքային իմունոքիմիական թեստ, կղանքում թաքնված արյան հայտնաբերման բարձր զգայունության թեստ, կղանքի բազմաթիրախային ԴՆԹ թեստ, բայց ցավոք, մեր քաղաքացիներին դրանք դեռ հասանելի չեն: Համարելով կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի «ոսկե ստանդարտ», բժիշկը կոչ է անում թիրախային խմբին, առողջությունը վեր դասել ամեն ինչից և անցնել կոլոնոսկոպիա 45 տարեկանից սկսած, իսկ եթե առկա են գանգատներ, հետազոտությունը կարելի և պետք է իրականացնել ավելի վաղ տարիքում ըստ բժշկի ցուցումների։ Հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի վաղ ախտանշանները շատ են. բժիշկը ներկայացնում է դրանք կետերով. • կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն, աղիների սովորական գործունեության խանգարումներ • կղանքային մասսաների ձևի փոփոխություն՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք • ընդհանուր աղեստամոքսային խանգարումներ՝ փքվածություն, կծկանքային երևույթներ, ցավ, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն կամ • ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն, • մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի, • մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում: «Եթե այս ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավելի, այցելեք Ձեր բժշկին,- հորդորում է բժիշկ Լ. Գրիգորյանը: Չնայած այս ախտանիշները միանշանակ չեն վկայում մարդու մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին, բայց սրանց շարունակական բնույթը նորմալ չէ և պետք է և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում»: Բժիշկ Գրիգորյանը կոլոռեկտալ քաղցկեղը, եթե դա թույլ է տալիս քաղցկեղի փուլն ու տեսակը, բուժում է և խորհուրդ է տալիս վիրահատել լապարասկոպիկ եղանակով. «Մեծ հաշվով, վիրահատական բուժումը ուղղված է չարորակ ուռուցքի և նրա տեղային տարածման ավազանի լիարժեք և ամբողջական հեռացմանը, աղեստամոքսային տրակտի ամբողջականության վերականգնմանը, իսկ մետաստատիկ ախտահարման առկայության դեպքում, հնարավորությունների առկայության պայմաններում, նաև այդ օջախի հեռացմանը։ Տարբերում ենք 2 տիպի վիրահատություններ՝ ավանդական և նվազ ինվազիվ կամ այսպես կոչված լապարասկոպիկ վիրահատություններ։ Այս երկու մեթոդը ցանկացած մեկի ձեռքում կիրառման պայմաններում պետք է իրականացվեն ինչպես արդեն նշեցի լիարժեք և ամբողջական ծավալով, իսկ եթե հիվանդությունը, հիվանդանոցի հագեցվածությունը, վիրաբույժի մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, այն իրականացնել հիվանդին ավելի քիչ տրավմա պատճառելով, այսինք կիրառել լապարասկոպիկ եղանակը։ Լապարասկոպիկ վիրահատությունները թույլ են տալիս ապահովել հետվիրահատական շրջանի առավել թեթև ընթացք ու հիվանդի արագ ապաքինում: Լապարասկոպիկ միջամտությունները այսօր զարգացած երկրներում դարձել են որպես «ոսկե ստանդարտ» և իմ ուսուցիչների զգալի մասը իրենց վիրահատությունների բացարձակ մեծամասնությունը արդեն վաղուց կատարում են հենց այդ եղանակով։ Վստահորեն կարելի է դիմել կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատության լապարասկոպիկ եղանակին, բայց միայն այն դեպքում, եթե մասնագետը ունի նեղ մասնագիտացում, փորձ, հմտություններ և կդրսևորի ճիշտ մոտեցում»: Բժիշկ Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ մեր երկրում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր դեռ չեն իրականացվում։ Սքրինինգային ծրագրերի կիրառումը, ժամանակակից վիրաբուժական նորմերի, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների ներդրումները և մասնագետներ վերապատրաստումները թույլ կտան ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի (և ոչ միայն) բուժման մեջ ավելի լավ արդյունքներ գրանցել, կստեղծեն հնարավորություններ Հայաստանում բժշկական տուրիզմի խթանման և զարգացման համար, ասում է Լևոն Գրիգորյանը. «Բազմաթիվ վերապատրաստումները և վարպետության դասերը աշխարհահռչակ կոլոպրոկտոլոգների մոտ այսօր ինձ թույլ են տալիս կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժությունը մեծ հաջողությամբ կիրառել մեզ մոտ: Համարում եմ, որ անելիքներ դեռ շատ ունենք։ Ինքս ունեմ բազմաթիվ պլաններ, որոնք ուղղված են ինչպես իմ ինքնազարգացմանը, այնպես էլ Հայաստանում նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Իհարկե, այս ճանապարհը անմնացորդ նվիրում է պահանջում, իհարկե, մեղմ ասած, այն հեշտ չէ, առկա են բազմաթիվ բնական և արհեստական խոչընդոտներ և դժվարություններ, բայց գլխավորը նպատակն է, ինչը վստահ կարող եմ ասել, որ միշտ արդարացնում է ծախսված միջոցները։ Մենք՝ վիրաբույժներս, մի քիչ տարօրինակ մարդիկ ենք և ամեն բանից զատ, երբ հերթական բարդ վիրահատությունից հետո տեսնում ենք հիվանդի ժպիտը, անկեղծ հայացքը և լսում սրտից բխող շնորհակալություն բառը, կարծես հօդս են ցնդում բոլոր անցած դժվարությունները, հոգնածությունը, մտածմունքները և ունենում ենք գերբավարարվածության զգացողություն, լիցքավորվում ահռելի էներգիայով, ինչը նոր բարձունքներ, ուղղություններ բացահայտելու ուժ և ձգտում է տալիս»,- եզրափակում է նա: Առողջապահական համակարգ/mednews.am/ 

Հնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը, նրա հետ միասին` «ՀայաՔվե» միավորման անդամները, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 28-ին Հատուկ ուղերձ` Հանրապետության օրվա կապակցությամբ. Ուժեղ Հայաստան Երևանը հեռացնում է «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը փաստաթղթերից․ Զախարովա Բյուրեղավանի Ուժեղ ընդունելության համար Շնորհակալ ենք. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեի» վարչության անդամ Ռոզեթ Օստակարայանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի` Սարդարապատ այցի ժամանակ կատարում է համանուն երգըԳյուղմթերքի արգելքի իրական պատճառները Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ․ Տոնոյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին Մարդիկ խուճապի մեջ են․ TikTok-ում տարածվող «վտանգավոր» սննդային թրենդը հասել է նաև ՀայաստանՇնորհավորում եմ ՀՀ Զինված Ուժերին տոնական զորահանդեսի կապակցությամբ. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ Ապարանում Արագածոտնում «BMW»-ն հայտնվել է ձորակում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Ձեր խոհանոցում քաղցկեղի դեմ գաղտնի զենք կա Թրամփը բացահայտ միջամտում է ՀՀ ներքին գործերին Մենք կվերականգնենք մեր արժանապատվությունըՀայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան. տեղի է ունեցել Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից uահմանափակում է մրգի և բանջարեղենի ներկրումը Հայաստանից «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում ԲյուրեղավանումԵթե Փաշինյանը կարծում է, թե Հայաստանը կհարստանա, թող ապահովի. Լավրով Տղամարդը խանդի պատճառով քիմիական նյութով այրել է կնոջըԿրակnցներ՝ Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի ազգականն է եղել Մայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը Հերթական ստոր քայլը արցախցի զինվորականի նկատմամբ «Ի վերջո ինչո՞վ է նա հպարտանում երեք պատերազմ բերելուց, զենքերը Ալիևին հանձնելուց և սեփական ժողովրդին լքելուց հետո». Սամվել Կարապետյան Իրանից զգուշացում է հնչում TRIPP-ի վերաբերյալ Վեհափառը օրհնում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներինՏղամարդը դաժանորեն սպանել է իր հղի կնոջը դստեր աչքի առաջՄեկ մոլեկուլը մեծացրել է արևային մարտկոցների արդյունավետությունն ու երկարակեցությունը ԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է նոր սերնդի LGMG RTH100 հիբրիդային ինքնաթափերովՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել «ՀայաՔվե» միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբԱդրբեջանը հետախուզության միջոցով զինտեխնիկան կտեղորոշի․ գաղտնիության մասին մոռացե՞լ են. Հրայր ԿամենդատյանԱյսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի երթը դեպի Սարդարապատի հերոսաամարտի հուշահամալիրԶորահանդեսի նպատակն է ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը. Մարիաննա ՂահրամանյանԱյսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինnւթյուն և ռազմական տեխնիկա. Փաշինյան Փաշինյանի՝ Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը բացահայտվել է. Ուժեղ ՀայաստանԿալասը հաստատել է, որ ԱՄՆ դեսպանատունը լքում է Կիևը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Ապարանում էՀՖՖ-ն հաղթել է Լոկոմոտիվին Լոզանի Արբիտրաժային դատարանում 35-ամյա կինը հղիությունը շփոթել է թունավորման հետ. երեխան ուղեղի վնասվածքով է ծնվելԴու դեռ հավատում ես, որ այս շքերթները քեզ պաշտպանելու՞ են. Արթուր ՄիքայելյանՀՀ զինուժի տարբեր ստորաբաժանումները՝ Հանրապետության հրապարակում Զորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԻրանը հայտարարել է ԱՄՆ шվիաբազային hարվածելnւ մասին Դու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանՎթար է․ ջուր չի լինելու