Կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունիտետ է ձեւավորվում. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեպքերի մեծամասնությունում կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունիտետ է ձեւավորվում: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ արդեն հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո օրգանիզմում զարգանում է B-բջիջների հակամարմինների ռեակցիա: Սակայն անհասկանալի էր, թե արդյոք իմունային համակարգը կարող է ի պատասխան T-բջիջներ ձեւավորել, որոնք նպաստում են ապաքինմանն ու ապահովում հետագա վարակներից պաշտպանությունը:
Հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսի ծանր ընթացքով 14 եւ թեթեւ ախտանիշներով 28 պացիենտների արյան նմուշները: Պարզվել է, որ մարդկանց մոտ, ում մոտ կորոնավիրուսը թեթեւ է ընթացել, եղել է T-բջջային պատասխանի այլ պատկեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



