Ավստրիայում ձերբակալվել է արքայազն Էռնստ Ավգուստ V-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայում ձերբակալվել է արքայազն Էռնստ Ավգուստ V-ը: Նրան ձերբակալել են սպասուհու հասցեին հնչեցրած սպառնալիքների ու գույքի վնասման պատճառով, հաղորդում է ավստրիական Kronen Zeitung թերթը:
Թերթը հայտնում է, որ Հաննովերի տոհմի 66-ամյա ղեկավարը ձերբակալվել է երեկ երեկոյան Վերին Ավստրիայում գտնվող իր որսորդական տանը, հաղորդում է Gazeta-ն:
Իրավապահները դեպքի վայր են ժամանել սպասուհու բողոքից հետո: Սպասուհու խոսքով՝ արքայազնը սպառնացել է իրեն եւ իր ամուսնուն, նա ասել է, որ մարդասպանների կուղարկի, եթե նրանք տանն անձայն չշարժվեն:
Թերթը նաեւ նշում է, որ Էռնստ Ավգուստը կոտրել է ճանապարհային նշանն ու ապակինը Քամբերլենդի դուքսի ֆոնդի օբյեկտի վրա:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



