Արշալույսում Մանվել Գրիգորյանի թեկնածուն պարտվել է
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, որի արդյունքներով հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Զարզանդ Գրիգորյանը՝ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Զարզանդի եւ գեներալի հարաբերությունները շատ լարված են, եւ Մանվել Գրիգորյանը հայրենի գյուղում առաջադրել էր իր թեկնածուին՝ անկուսակցական Աշոտ Սարգսյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Զարզանդ Գրիգորյանն ստացել է 1066, իսկ Աշոտ Սարգսյանը՝ 564 քվե: 2986 ընտրող ունեցող համայնքում քվեարկությանը մասնակցել է 1696 ընտրող:
Գագիկ Աղբալյան
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



