Օդանավակայանում կառուցվում է նմուշառման 20 կետ. Տեղում քաղաքացին կարող է թեստավորվել եւ կարանտին չանցնել. Ավինյան
ՎԻԴԵՈՄենք փոփոխություն ենք իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված. այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով:
«Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր եւ այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,-ասաց նա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



