Կրեմլում մեկնաբանել են Նավալնու հետ կապված իրավիճակի մասին Պոմպեոյի հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլում անթույլատրելի են համարում Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակին ռուս պաշտոնյաների ներգրավվածության մասին հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք լսել ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ մենք շահագրգիռ ենք, որպեսզի իրավիճակը շուտափույթ պարզվի: Մենք անթույլատրելի ենք համարում մեղադրանքներն ու իրականության խեղաթյուրումը»,-ասել է նա:
Ավելի վաղ Պոմպեոն ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում ասել է, որ «երբ մարդիկ տեսնում են, որ փորձեր են արվում թունավորել այլախոհներին, նրանք գիտկացում են, որ կա հավանականություն, որ դա արվել է ՌԴ պաշտոնական անձանց կողմից»:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



