Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թե ինչպես զինվորների հնարամտությունն օգնեց ստեղծել գունազարդ բացիկներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացիկը (ի սկզբանե՝ բաց նամակ) փոստային քարտի հատուկ տեսքով առանց ծրարի բաց հաղորդագրության տեսակ է։ Բացիկի դիմային երեսին պատկերվում է ողջ մակերևույթը գրավող նկար, իսկ հակառակ երեսին նախատեսված է տեքստի, ուղարկողի ու ստացողի հասցեները գրելու, ինչպես նաև փոստային դրոշմանիշ փակցնելու համար հատկացված հատվածներ։ Հաճախ դրոշմանիշը տպագրվում է հենց բացիկի վրա։ Բացիկը կարող է լինել նաև ոչ փոստային։ Այդ դեպքում նրա վրա չի լինում փոստային նամականիշ և հասցեն գրելու տեղ, և այդ բացիկը լինում է ավելի մեծ թղթից։

Փոստային բացիկները առաջին անգամ առաջարկել է օգտագործել Ստեֆան Հենրիխը 1855 թվականին ավստրոգերմանական Կոնգրեսում, բայց նրա առաջարկը մերժվել է բաց ձևով հաղորդագրություններ ուղարկելու անվայել ձևի պատճառաբանմամբ։ Առաջին փոստային բացիկը թողարկվել է Ավստրոհունգարիայում 1869 թվականի հոկտեմբերի 1-ին, և դրանք եղել են այդ երկրի փոստային բաժանմունքներում հայտնված դրոշմանիշով թղթակցային քարտեր՝ առանց նկարի։ 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի և Գերմանիայի զինվորականների մոտ ծնվել է այդ քարտը պատկերազարդելու միտք։

Զինվորներից շատերը հարազատներին ուղարկվող նամակների մեջ սկսել են դնել պատկերներով քարտեր։ Այս գաղափարից ակտիվորեն օգտվել են գործարարները։ Ըստ ֆրանսիական տարբերակի, առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ Լեո Բենարդոյի կողմից (քաղաք Բրետեն), իսկ ըստ գերմանական տարբերակի, գրավաճառ Շվարցեմի կողմից (քաղաք Օլդենբուրգ)։ Սկիզբը եղել է հաջողակ, և բացիկի գաղափարը տարածվել է այլ երկրներում։ 1871 թվականին բացիկներ սկսել են արտադրել Անգլիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների փոստային բաժանմունքները, 1872 թվականից՝ Շվեդիայի, Նորվեգիայի, 1873 թվականից՝ Ֆրանսիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Սերբիայի, Չիլիի, իսկ 1874 թվականից՝ Իտալիայի փոստային բաժանմունքները։

Ռուսաստանում բացիկներ տպագրվել են 1872 թվականից, իսկ առաջին խորհրդային բացիկները՝ 1917 թվականի նոյեմբերից։ 1878 թվականին Փարիզում՝ միջազգային փոստային կոնգրեսում, ընդունվել է բացիկի միջազգային ստանդարտը՝ 9×14 սմ, որը 1925 թվականին փոխարինվել է 10,5×14,8սմ չափսով։ Սկզբնական շրջանում բացիկի հակառակ երեսը նախատեսված է եղել հասցեի համար (գրության համար հատուկ տեղ չի նախատեսվել), սակայն 1904 թվականից փոփոխություն է կատարվել և բացիկի՝ հասցեն գրելու երեսը ուղղահայաց գծով բաժանվել է երկու մասի՝ հաղորդագրության և հասցեի, դրոշմանիշի և փոստային նշումների համար։

Ինչպես գոյություն ունեն նամականիշներ հավաքողներ՝ ֆիլատելիստներ, կան նաև բացիկներ հավաքողներ՝ ֆիլոկարտիստներ։ Բացիկները հիմա էլ են արդիական, իսկ դասական ժանրի բացիկները եղել և մնում են շնորհավորական բացիկները։ Ժամանակակից կյանքում մեծ տարածում են գտել նաև անվճար բացիկները (freecards), ձեռքով պատրաստած բացիկները (hand-made) և ձայնային բացիկները։

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի