Վրաստանը կրկին երկարաձգել է կանոնավոր չվերթների սահմանափակումը մինչև հոկտեմբերի վերջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի իշխանությունները երկարաձգել են միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները մինչ հոկտեմբերի 31-ը, – հաղորդագրությունը հրապարակվել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքում:
Արգելքը չի տարածվում միայն երեք ուղղությունների վրա. ավիաընկերությունները կշարունակեն չվերթներ իրականացնել դեպի Թբիլիսի՝ Փարիզից, Մյունխենից և Ռիգայից:



