«Տամբովը» հաղթեց «Ուֆային». Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց հանդիպմանը
ՍՊՈՐՏՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ուֆայի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց ռուս պաշտպան Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփեց ռուս հարձակվող Միխայիլ Կոստյուկովը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:
7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ուֆան» ունի 5 միավոր և 13-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Տամբով» - «Ուֆա»՝ 2:0
Ալեքսեյ Գրիցաենկո, 42, Միխայիլ Կոստյուկով, 79
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



