Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սորոսի հիմնադրամն ինքն էր խնդրում, որ մեզ հետ փոխգործակցեն. Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախօրեին Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանը։ Նա Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր։ Ինչքան հասկացանք հաղորդման ընթացքից, նպատակը հաղորդման վերջում հնչեցված հարցն էր, թե ինչպես է ստացվել, որ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ տարբեր գործիչներ, որոնք այսօր քննադատում են Սորոսի հիմնադրամին, մերժում նրա ներկայությունը Հայաստանում ու չարիք համարում, ժամանակին «փողեր են ստացել» նույն հիմնադրամից։

Հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանը պատասխանեց․ «Հարցը հենց նրանում է, որ մեզնից նրանք փողեր չեն ստացել, մենք իրենց չենք ֆինանսավորել, մենք ֆինանսավորում ենք ծրագրեր, եւ այդ բոլոր մարդկանց ծրագրերը եղել են եւ կան, բացարձակ եղել են որպես ժողովրդավարության աջակցություն»։ Ապա սկսեց ցուցակ հրապարակել, թե ովքեր են ժամանակին օգտվել հիմնադրամի ֆինանսներից, որոնք հիմա քննադատում են։ Ցուցակում էին Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանը, Հասմիկ Պողոսյանը, Գագիկ Հարությունյանը, Գագիկ Ղազինյանը, Արթուր Ղազինյանը, Գեւորգ Կոստանյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Սահակյանը եւ այլք։ Մենք կապվեցինք «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ եւ հարցրինք՝ իրապես, ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին օգտվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներից, իսկ այժմ քննադատում է նրա գործունեությունը։ Ղազինյանը, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հավելեց, որ 2007 թվականին այդ հիմնադրամն է խնդրել, որպեսզի փոխգործակցեն միմյանց հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել «ֆինանսավորում ստանալու» տակ Ձեր նշած անձնավորությունը, բայց պատասխանեմ Ձեզ. 2007 թվականին, երբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվեց, մենք ձեռնամուխ եղանք միջմասնագիտական կրթության եւ գիտության ներմուծմանը Հայաստանի կրթական համակարգ եւ մշակում էինք «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը։

Այդ ժամանակ Ձեր ասած այդ հիմնադրամից մեզ նամակ ուղարկեցին, որ իրենք ունեն ցանկություն՝ ծրագրի ուսումնական պլանի մեջ ներառել մի առարկա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը Եվրոպական Միությունում»։ Դիմեցին մեզ, մենք այն ժամանակ առանձնապես չէինք էլ ճանաչում այդ հիմնադրամը, չգիտեինք, թե ինչով է զբաղված։ Տեսանք, որ ինչ-որ հիմնադրամ է, դիմել է, ուզում է, որ այդ ծրագիրն իրականացվի։ Նայեցինք ծրագրի ընդհանուր կառուցվածքը, ընդհանուր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, ծրագիրը մշակվեց, բայց այն մեզ չի տրվել, տրվել է Երեւանի պետական համալսարանին։ Եթե իրենք այդքան անկեղծ են եւ եթե իրականում ուզում են բացել, թե ինչպիսին է եղել գործունեությունը, ապա պետք է ասեին, որ դա եղել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ առաջին եւ վերջին փոխգործակցությունը, ընդ որում՝ այն ավարտին չի էլ հասել, ընդ որում՝ ծրագիրը չի ներառվել ուսումնական պլանի մեջ, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ապա հավելեց, որ հիմնադրամի քաղաքականացումից հետո, որը, ըստ նրա, տեղի է ունեցել 2008-ից հետո, իրենք որեւէ անգամ չեն գործակցել Սորոսի հիմնադրամի հետ։

«Այդ հիմնադրամի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ մինչեւ 2008 թվականը եւ դրանից հետո։ Մինչեւ 2008 թվականը այդ հիմնադրամը զբաղվում էր հիմնականում կրթական, հումանիտար գործունեությամբ, համակարգիչներ էր մատակարարում ն, կրթական ծրագիր էր իրականացնում, այսինքն՝ քաղաքական բաղադրիչ չի եղել հիմնադրամի գործունեության մեջ, դա պայմանավորված է եղել այն ժամանակվա իշխանությունների զսպող քաղաքականությամբ։ 2008-ից հետո այդ հիմնադրամն ամբողջապես անցավ քաղաքական գործունեության, որից հետո այլեւս մենք որեւէ առնչություն չենք ունեցել, որովհետեւ ես՝ անձամբ դեմ եմ եղել, որ Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կառույցները Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենան որեւէ ազդեցություն։ Դա ուղղակի շատ պարզունակ մանիպուլյացիա էր, որ իրենք դա փորձեցին անել եւ իմ անունը կապել ինչ-որ մի հիմնադրամի հետ։ Իրենք են մեզ խնդրել, թե կլինի՞, որ այս ծրագիրն էլ մտնի ուսումնական պլան։ Խնդրեցին, մենք էլ քննարկեցինք, ասացինք՝ եթե դուք ուզում եք, ապա կա հնարավորություն՝ ծրագիրը ներառելու, բայց ծրագիրը մշակելուց հետո, բնականաբար, չեղավ, որովհետեւ մեզ չհաջողվեց այդպիսի փոխգործակցություն ապահովել։ Մենք այդ ժամանակ իրականացրել ենք 2 մլն եվրո արժողությամբ Եվրոպական Միության մեծ ծրագիր, եւ իրենց առաջարկը զուտ ֆինանսական տեսակետից մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասաց Ղազինյանը։

Կապվեցինք նաեւ Արա Սահակյանի հետ, ով նշեց, որ Պետրոս Ղազարյանին առաջարկ է արել, որ Հանրայինի եթերում այդ հարցին պատասխանելու հնարավորություն ընձեռի իրեն․ «Այդ խոսքն ասվել է Հանրային հեռուստաընկերության եթերով, որն ունի հսկայական լսարան։ Ես կարծում եմ, որ բոլոր բարոյական հիմքերն ունեմ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հանրային բոլոր կարծիքները պետք է արտահայտի, որպեսզի ես կարողանամ նույն եթերում, նույն հաղորդմամբ, նույն զրուցավարի ներկայությամբ տալ այդ հարցի պատասխանը։ Ես դիմել եմ պարոն Պետրոս Ղազարյանին՝ ինձ եթեր հրավիրելու խնդրանքով, եւ սպասում եմ պատասխանի։ Կարծում եմ, որ նա անպայման կհրավիրի, եւ այդ հարցերի պատասխանը կստանա ոչ միայն իմ կողմից շատ հարգելի «Հրապարակ» օրաթերթը, այլեւ ողջ հանրությունը»,- ասաց Սահակյանը։

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական