Մանջուկիչը կարող է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն
ՍՊՈՐՏԽորվաթիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը կարող է մարզական կարիերան շարունակել ռուսական «Լոկոմոտիվում»:
Чемпионат-ի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվն» արդեն համաձայնության է եկել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Մանջուկիչի հետ: 34-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբում կստանա տարեկան 2.7 միլիոն եվրո աշխատավարձ:
Մանջուկիչը 2015-ին էր Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», սակայն չորս մրցաշրջան հիմնական կազմի խաղացող լինելուց հետո իտալական թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի օրոք կորցրեց տեղը։ Այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չէր մասնակցել «Յուվենտուսում»։
Մանջուկիչը հանդես է եկել նաեւ Զագրեբի «Դինամոյում», գերմանական «Վոլֆսբուրգում» եւ Մյունխենի «Բավարիայում»։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



