Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գրիշա Աղախանյանի և Շողեր Թովմասյանի որդու առաջին քայլերը դեպի դպրոց և ընտանեկան ավանդույթը

ԼԱՅՖ

Շոումեն, դերասան Գրիշա Աղախանյանի և դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքում այսօր տոն է: Նրանց որդին` Ալեքսանդրը, իր առաջին քայլերն է անում դեպի դպրոց: Նա սովորելու է Չեխովի անվան 55 դպրոցում: Tert.am Life-ը ներկա է եղել Ալեքսանդրին դպրոց ճանապարհելու արարողությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Շողերը պատմեց, որ Ալեքսանդրը շատ ոգևորված է դպրոց գնալու առթիվ, այսօր դպրոցական պայուսակը բաց չի թողել. «Շատ ոգևորությամբ էր սպասում սեպտեմբերի 1-ին: Նույնիսկ նախադպրոցական գնումները միասին ենք կատարել: Միայն պայուսակն եմ առանց իրեն ընտրել: Որքան էլ փոքր է, միշտ հարցնում եմ իր կարծիքը, որ ի սկզբանե ճաշակ ձևավորվի իր մոտ»:

Ալեքսանդրը ծաղիկները ձեռքին անհամբերությամբ սպասում էր ներս մտնելուն, որպեսզի տեսնի իր ուսուցչուհուն ու նվիրի ծաղիկները:

Շողերն ասաց, որ նախապես դասավորել է Ալեքսանդրի դպրոցական պայուսակը, սակայն Ալեքսանդրն ինքն էլ է գրենական պիտույքներ է ավելացրել: «Նոր տետրեր, գրիչներ ավելացրեց: Բնավորությամբ շատ պարտաճանաչ է, կարծում եմ, լավ կսովորի: Ալեքսը նաև շատ հետաքրքրասեր է, թվաբանություն է սիրում,- ասաց նա և հավելեց, որ ուսումը երեխայի կյանքում շատ կարևոր է, գիտելիքը` առաջնային,- Ոչ միայն Ալեքսին, այլև բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, կանաչ ճանապարհ, լավ մանկություն թե՛ տանը, թե՛ դպրոցում: Թող բոլորն էլ մաքսիմալ լավ սովորեն, թեկուզ ոչ գերազանց, բայց գոնե լավ»:

Դպրոցի ընտրության հարցով երեխայի հայրը` Գրիշան է զբաղվել: Գրիշան ասաց, որ Չեխովի անվան դպրոցում սովորելը իրենց ընտանիքում ավանդույթ է դարձել. «Հայրս 1949 թվականին է ընդունվել այս դպրոց, ես` 1975 թվականին, եղբայրս` 1983 թվականին, հիմա որդիս` Ալեքսանդրը` 2020 թվականին: Արդեն երրորդ սերունդն է, որ նույն դպրոցում է սովորելու: ԽՍՀՄ ժամանակաշրջանում լավագույն դպրոցներն էին Չեխովի և Պուշկինի անվան դպրոցները, վստահ եմ` հիմա էլ է այդպես: Նաև դպրոցը մեր տանը բավականին մոտ է»:

Շողերն էլ ասաց, որ համաձայն է ամուսնու հետ. «Մեր տղան ռուսական թեքումով դասարանում է սովորելու, ինչի համար շատ ուրախ եմ: Կա սերունդ, որը ռուսերենը մոռացել է, շեշտը դրել անգլերենի վրա` որպես միջազգային լեզու, բայց ռուսաց լեզուն ոչ պակաս կարևոր է»:

Մայրիկը չի ցանկանում, որ Ալեքսանդրն իրենց մասնագիտական ուղին շարունակի: Գրիշան էլ ընդգծեց, որ ավելի լավ է որդին այլ մասնագիտություն ընտրի: «Թող լավ սովորի, լավ մարդ դառնա: Մենք շատ ենք ցանկանում, որ բժշկի մասնագիտությունն ընտրի: Տանն արդեն այնքան ենք խոսել այդ թեմայով, որ Ալեքսանդրն էլ ասում է` ուզում է բժիշկ դառնալ: Իհարկե, ցանկալի է, որ այդպես լինի, բայց դեռ երեխա է, երբ մեծանա, հնարավոր է՝ այլ մասնագիտություն ընտրի»,-ասաց Գրիշան:

ԱՎԵԼԻՆ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից