Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ թե քա­ղա­քա­ցի­նե­րի կյանքն ու իրա­վունք­ներն են հե­տաքրք­րում, այլ սե­փա­կան քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հասարակության և պետության հարաբերություններն այսօրվա ամենաարդիական հարցերից են։ Եվ այս խնդրում անհրաժեշտ է նկատի առնել, որ պետությունը և հասարակությունը փոխադարձաբար կախված են միմյանցից և ունեն փոխադարձ պարտավորություններ։ Պետության նկատմամբ քաղաքացիների պարտավորությունների մեջ է մտնում, օրինակ՝ վճարել հարկերը և այլ համապատասխան տուրքերը, մասնակցել երկրի պաշտպանության գործին և այլն, իսկ դրա փոխարեն պետությունը պարտավորվում է ենթակառուցվածքներ ստեղծել, ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը, կենսաթոշակներ տրամադրել և այլն։

Բայց հասարակության և պետության առաջընթացի ու զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է, որ այս փոխադարձ պարտավորությունների կատարումը լինի բալանսավորված։ Այսինքն՝ քաղաքացիները չպետք է պետության կողմից շատ ծանրաբեռնվեն հարկերով և տուրքերով ու հնարավորություն ունենան պատշաճ կերպով իրականացնել իրենց պարտավորությունները, իսկ մյուս կողմից էլ պետությունը պետք է ոչ թե վատնի, այլ թիրախային կերպով օգտագործի հանրային միջոցներն ու քայլեր ձեռնարկի քաղաքացիների կյանքը հնարավորինս բարեկեցիկ դարձնելու համար։ Հատկանշական է, որ այս թեման նաև քաղաքական քննարկումների օրակարգում է։

Եվ այսօրվա իշխանություններն իրենց ընդդիմադիր եղած ժամանակ շատ էին շահարկում այն հարցը, թե պետությունը քաղաքացիների կյանքը չի բարելավում, իշխանություններն իրենց տեղում չեն, պետական միջոցները «թալանվում» են, իսկ հասարակությունը ծանրաբեռնված է «անիմաստ» հարկերով և տուգանքներով։ Այնինչ, եթե նրանց իրական մտահոգությունը վերաբերում էր քաղաքացիների կենսապայմաններին, ապա պետք է դիտարկվեր, օրինակ՝ հանրային միջոցների վերահսկողության մակարդակը բարձրացնելու կամ իրական հաշվարկների հիման վրա որոշ հարկերի և տուրքերի վերանայման հարցը։

Բայց այն ժամանակ կոնկրետ լուծումներ առաջարկելու խնդիրը այսօրվա իշխանությունների գործելաոճի մեջ չէր տեղավորվում։ Ավելին՝ 2018 թվականի գարնանը, երբ «Քայլ արա» շարժման համատեքստում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, Փաշինյանը և իր կողմնակիցները քաղաքացիներին կոչեր էին անում չվճարել կոմունալները, տուգանքները և այլ տուրքերը։ Անգամ առաջարկներ էին արվում քաղաքացիներին, որ նրանք բանկոմատներից հանեն գումարները և կանխիկ ձևով պահեն իրենց մոտ, որպեսզի վնաս հասցնեն դրամաշրջանառությանը։

Բայց կարճ ժամանակ անց Փաշինյանը և իր կողմնակիցները հայտնվեցին երկրի իշխանության ղեկին և ոչ միայն շատ արագ մոռացան իրենց կոչերի մասին, այլև հիմա պահանջում են, որ քաղաքացիները լիովին և անվերապահ կատարեն իրենց պարտավորությունները։ Եվ խնդիրն այն է, որ նախկինում եղած տուգանքները (կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն) ոչ միայն չչեղարկվեցին, այլև քաղաքացիները լրացուցիչ հարկերով և տուգանքներով են ծանրաբեռնվում։

Այսպես, վերջերս էլ իշխանությունները որոշում ընդունեցին գույքահարկը բարձրացնելու մասին, դիմակներ չկրելու համար մեծ տուգանքներ սահմանվեցին, սրա հետ մեկտեղ էլ դեռևս դիտարկվում են քաղաքացիների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ նախատեսող այլ նախագծեր։ Իսկ երբ, օրինակ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակում բողոքներ են հնչում, թե բարձրացված գույքահարկը ծանրություն է դառնում առանց այն էլ եկամուտների անկում ունեցած քաղաքացիների համար, Փաշինյանը պատասխանում է, թե «ոչ մի բան չի լինի, որ մեկ շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»։

Ստացվում է, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, նրան «հետաքրքրում» էր, որ քաղաքացիները ծանրաբեռնված են հարկերով և տուգանքներով, իսկ երբ վերջինս արդեն իշխանության է, նրա տեսադաշտում միայն պետության նկատմամբ քաղաքացիների պարտավորությունների կատարումն է։ Սա նշանակում է, որ նա անկեղծ չէ հանրության նկատմամբ և հանրային դժգոհություններն ուղղակի օգտագործել է միայն իր քաղաքական նպատակների, իսկ վերջնարդյունքում՝ իշխանության հասնելու համար։

Երևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենՎանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվել