Ակտիվիստները կոչ են անում տնից միանալ բողոքին՝ շերեփով, զուռնա-դհոլով ու սուլիչներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ելած ակտիվիստները դեղին թղթի վրա գրված թռուցիկներ են բաժանել ներկաներին, որտեղ կոչ են անում Հայաստանի բոլորն բնակիչներին ամեն օր ժամը 21.00-ից մինչեւ 22.00-ն անջատել տան բոլոր լույսերը, էլեկտրաէներգիայով աշխատող բոլոր համակարգերը:
Թռուցիկը վերնագրված է «միացիր պայքարին տնից», որտեղ հեղինակները կոչ են արվում տանը եղած կենցաղային իրերով պատշգամբներից մեծ աղմուկ ստեղծել՝ «շերեփով, զուռնա-դհոլով, սուլիչով, կաթսաներով»:
«Դա նշան կլինի, որ բոլորը միանում են այս պայքարին»,-ասված է թռուցիկում:
Ակցիայի հեղինակները նշում են, որ ամեն օր մեկ ժամով լույսներն անջատելը հսկայական վնասներ կպատճառի ՀԷՑ-ին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



