«Թթու ջուր» տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ»-ը
ՎԻԴԵՈԱյաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 14-ին, ժամը 19։56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Թթու ջուր» կոչվող տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հառիճ գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող «Փարոս» հանդամասում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ․)․ վերջինս չի շարունակել ընթացքը խափանված լինելու պատճառով:
Փրկարարները 16 ուղևորի փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Հառիճ գյուղ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



