«Մուլանի» ցուցադրությունը Չինաստանում չի արդարացրել պրոդյուսերների հույսերը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան Walt Disney կինոընկերության նոր «Մուլան» ֆիլմը չի արդարացրել պրոդյուսերների սպասելիքները չինական վարձույթում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, անցած հանգստյան օրերին ֆիլմի պրեմիերային ցուցադրության ժամանակ 23.2 մլն դոլար է հավաքվել, մինչդեռ ժապավենի բյուջեն կազմել է 200 մլն դոլար: Անցյալ տարի միևնույն ժամանակահատվածում չինական վարձույթում հայտնված «Առյուծ արքա» ժապավենը 54 մլն դոլար էր հավաքել:
Փորձագետները նման արդյունքը բացատրում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներով և «Մուլանը» բոյկոտելու կոչերով, ինչի պատճառը նկարահանումները Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում անցկացնելն էր: Այնտեղ իրավապաշտպանների տվյալներով տեղի բնակչությունը հալածանքների է ենթարկվում իշխանությունների կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



