Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրենք կա­րող են ավե­լին, քան թվում է. Հա­յաս­տա­նում ստեղծ­վում է ան­վա­սայ­լա­կով բաս­կետ­բո­լի առա­ջին ման­կա­պա­տա­նե­կան ակում­բը

ՍՊՈՐՏ

 

«Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան ստեղծեցինք երկու տարի առաջ, բայց թիմ վաղուց ունեինք: Մեր թիմի կորիզը կազմում են 35-40, իսկ մյուս թիմինը՝ ԲԿՄԱ-ինը՝ 40-50 տարեկան տղամարդիկ: Ֆեդերացիան հիմնել ենք ապագայի համար, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում: Հենց այս փաստը հաշվի առնելով՝ հասկացանք, որ պետք է ստեղծվեն մանկապատանեկան և երիտասարդական թիմեր, որպեսզի սերնդափոխություն լինի: Սկսել ենք մանկապատանեկան փուլից:Нет описания.

Երբ հանդիպեցինք հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանի, իսկ հետո նաև Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի հետ, ինձ մոտ տպավորություն էր, թե շատերը մոռացել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, բացի դա, չեն կարևորում այն, որ պետք է նրանց ինտեգրել սպորտային նախաձեռնությունների մեջ և զբաղվել նրանց մարզավիճակով: Հայտարարություն տարածեցինք, և հասկանալով մարդկանց տրամադրությունները, տեսնելով նրանց սպասումները՝ անհնար էր ուղղակի չսկսել այս նախաձեռնությունը:Нет описания.

Ակումբի ստեղծումով ցանկանում ենք նրանց ընդառաջ փոքրիկ քայլ անել նախ՝ Երևանում, բայց այս ընթացքում մեզ զանգահարում են, գրում մարզերից: Այդ դեպքում կան ֆինանսական խնդիրներ, բայց դրանք լուծելի հարցեր են, կարևորն այն է, որ սկսել ենք և ցանկանում ենք այս գործում լավ հիմքեր ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի հիմնադիր խորհրդի նախագահ Հարութ Եսայանը՝ անդրադառնալով անվասայլակով բասկետբոլի մանկապատանեկան ակումբի՝ «Motus Vita»-ի (լատիներենից թագմանաբար՝ շարժումը կյանք է) ստեղծման գաղափարին:Нет описания.

Նշում է՝ ֆեդերացիան իր առջև մի շարք խնդիրներ և նպատակներ է դրել: Դրանցից են Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում անվասայլակով սպորտի խթանումը, հանրության ուշադրության հրավիրումն անվասայլակով սպորտի, դրա խնդիրների և զարգացման կարևորության վրա, հենաշարժական և այլ հատուկ խնդիրներով երեխաների կյանքի որակի լավացումը սպորտի միջոցով և այլն: Եսայանն ասում է՝ այս ընթացքում եղել և կան դժվարություններ, բայց երբ կարևոր գործ ես նախաձեռնում, որն ուղղված է երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն, խնդիրներն էլ կարծես ինքնաբերաբար լուծվում են: «Ֆեդերացիան հիմնադրել ենք ես, ֆեդերացիայի գործող նախագահ Սևակ Մխիթարյանն ու գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալ յանը: Իրենք հաշմանդամություն ունեն, մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, իսկ մյուսը պայթյունի հետևանքով կորցրել է երկու ոտքը:Нет описания.

Ես հաշմանդամություն չունեմ, բայց իրենց հետ սայլակով բասկետբոլ եմ խաղում: Երբ ստեղծում էինք ֆեդերացիան, մեր առջև խնդիր դրեցինք՝ չենք բողոքելու, ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու, հասնելու ենք մեր նպատակներին: Մինչ օրս ունեցել ենք հազարավոր խնդիրներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ֆիզիկական օգնության կարիք, թե՛ անգամ դահլիճի: Բայց չենք հուսահատվել և արել ենք ամեն ինչ, որ այդ խնդիրներն աստիճանաբար լուծվեն: Հիմա, օրինակ՝ կազմակերպում ենք դրամահավաք, հավաքված գումարով երեխաների համար անվասայլակներ ենք գնելու: Պետական աջակցությունը կաղում է, ասեմ ավելին՝ ընդհանրապես գոյություն չունի:Нет описания.

Գուցե դա նորմալ է, քանի որ ի սկզբանե նման նախաձեռնություն չի եղել, չեն մտածում, որ այդ ուղղությամբ կարելի է ֆինանսական միջոցներ ծախսել: Հիմա ցույց ենք տալիս, թե ինչով ենք զբաղվում՝ հույս ունենալով, որ գոնե հաջորդ տարիներին կփոխվի վերաբերմունքը: Բազմաթիվ մարդիկ են միավորվել այս բարի գործի շուրջը՝ կամավորներ, տարբեր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Հատուկ դպրոցի հետ հուշագիր ենք ստորագրել, որը կտրամադրի իր դահլիճը մարզումների համար: Դրամահավաքի միջոցով փորձելու ենք լուծել հիմնական՝ երեխաների սայլակների ձեռքբերման և տրանսպորտի խնդիրները: Հոկտեմբերի սկզբին կհայտարարենք դրամահավաքը, որի շրջանակներում կունենանք բացօթյա մրցաշար, այդ ժամանակ էլ հասարակությանը կպատմենք մեր մասին:Нет описания.

Այսօր 50-60 երիտասարդ աշխատում է այս նախագծի համար: Նրանք բոլորը կամավորներ են: Մեկ հայտարարություն և մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեց 15-20 հոգեբան, 15-ից ավելի ֆիզիոթերապևտ: Ուսանողներս են օգնում տարբեր հարցերում: Այս մարդկանց շնորհիվ է, որ, չնայած դժվարություններին, մեծ քայլերով առաջ ենք ընթանում: Ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները ժպտան, ծնողները գոնե մի քանի ժամով կտրվեն հոգսերից»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը: Զրույցի ընթացքում նշում եմ՝ ինքս մշտապես խուսափում եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս ասել՝ նրանք սահմանափակ կարողություններ ունեն, քանի որ ոչ մեկ անգամ է ապացուցվել՝ իրենք կարող են ավելին, քան թվում է: Հարութ Եսայանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում և ընդգծում՝ հաշմանդամությունը դատավճիռ չէ: «Մեր թիմի բոլոր տղամարդիկ մեքենա են վարում, ես՝ ոչ, մեծամասնությունն ամուսնացած է:

Նրանցից մեկը տաքսիստ է, մյուսը՝ վարսավիր, երրորդն ԱԻՆ-ում է աշխատում և այսպես շարունակ: Սա ապացուցում է, որ իրենք ամեն ինչ կարող են անել: Իրենց վրա չկա այդ պիտակը՝ հաշմանդամ ես, ոչ մեկին պետք չես: Հաշմանդամության հետ կապված կարծրատիպերը փորձում ենք կոտրել՝ հանրային վայրերում միջոցառումներ կազմակերպելով: Սեպտեմբերի 18-ին Թումոյի բացօթյա դաշտում միջազգային մրցաշար կա, խաղալու ենք Բելառուսի, Ռուսաստանի և Իրանի (հրավերն ուղարկված է-խմբ.) հավաքականների հետ: Բացման արարողության ժամանակ մեր երեխաները կցուցադրեն այն, ինչ սովորել են մի քանի օրվա ընթացքում:

Մեր կամավորներն այսօր սայլակի վրա նստած բասկետբոլ են խաղում և դա անում են մեծ սիրով: Ցույց ենք տալիս՝ երբ մարդը հայտնվում է սայլակի վրա, դրանով իր կյանքը չի ավարտվում: Այսօր մարզումների հաճախող մի քանի երեխաներ դժվարությամբ են շարժում ձեռքերը, բայց նրանք այնպիսի հաճույք են ստանում մարզումների ու հանդիպումների ընթացքից, որ չենք ցանկանում նրանց զրկել դրանից: Որոշ կարծրատիպեր ունեն ծնողները, օրինակ՝ ոմանք չեն ցանկանում, որ իրենց երեխան սայլակով խաղա, բայց աստիճանաբար իրենք իրենց մեջ կոտրում են պատնեշները: Արմատներ ենք գցելու ամբողջ Հայաստանով՝ տարաբնույթ միջոցառումների անցկացման և մանկապատանեկան ու երիտասարդական խմբերի ստեղծման միջոցով»,- եզրափակում է Հարութ Եսայանը:

 

Օնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»