Մադոննան իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանի (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի երգչուհի Մադոննան կլինի իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, հաղորդում է Variety-ն։
«Ֆիլմի ուշադրության կենտրոնում երաժշտություն կլինի։ Երաժշտությունն իմ աջակիցն է եղել, իսկ արվեստը փրկել է կյանքս։ Կան շատ չպատմված և ոգեշնչող պատմություններ, որոնց մասին ո՞վ կարող է ինձնից լավ պատմել»,- ասված է երգչուհու հայտարարությունում:
Նշվում է, որ ֆիլմը կնկարահանվի Universal Pictures կինոստուդիայի կողմից, սցենարի համահեղինակը կլինի «Ջունո» ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Դիաբլո Կոդին։
Ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:


1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



