ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԱՄՆ հեռուստատեսային քննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը. HBO սթրիմինգային ծառայության «Պահապանները» (Watchmen) սերիալը հաղթել է չորս անվանակարգերում, գրում է Deadline-ը։
«Պահապանները» դրամա ժանրի սերիալ է, որը հիմնված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի՝ 1987 թվականի համանուն կոմիքսների շարքի վրա:
«Էմմի 2020» մրցանակաբաշխության 26 անվանակարգերում առաջատար «Պահապանները» հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն սերիալ», «Նշանավոր հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ», «Նշանավոր նոր սերիալ» անվանակարգերում, իսկ ֆիլմի դերասանուհի Ռեջինա Քինգը մրցանակ է ստացել «Դրամայում անձնական նվաճումների» համար։
9 դրվագներից բաղկացած սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 20-ին։
![]()

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



