Ժոզե Մոուրինյո․ Գաղտնիք չէ, որ Գարեթ Բեյլը միշտ հիացրել է ինձ
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ հիանում է Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ֆուտբոլային որակներով։ Ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը հաստատել էր, որ բանակցում են անգլիական ակումբի հետ։
«Ես դեռ «Ռեալում» ցանկանում էի ձեռք բերել Բեյլին, բայց այն ժամանակ հնարավոր չեղավ։ «Ռեալի» նախագահը վստահեց իմ գիտելիքներին եւ Գարեթին բերեց թիմ արդեն իմ հեռանալուց հետո։
Գաղտնիք չէ, որ Բեյլը միշտ հիացրել է ինձ։ Կարծում եմ՝ այդ մասին Գարեթն էլ գիտի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։ Այժմ Արքայական ակումբը պատրաստ է 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել 20 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



