Գոյություն ունի՞ կապ եղանակի և հոդացավի միջև
ԼԱՅՖՄարդկանց 2/3-ը համոզված է, որ կապ կա իրենց հոդացավի ու եղանակի միջև: Արդյոք նրանք ճիշտ են:
Միգուցե անակնկալի գաք, բայց այդպիսի կապ գոյություն ունի: Իրականում, պատճառը քամին, ցուրտը կամ խոնավությունը չեն, այլ բարոմետրիկ ճնշման անկումը:
Որքան ցածր է Ձեր մարմնին ազդող ճնշումը, այնքան հոդը շրջապատող հյուսվածքները կարող են ընդարձակվել: Ընդարձակվելով, դրանք ճնշում են հոդը: Մեզնից շատերը սա չեն զգում, սակայն քրոնիկ ցավով տառապողների նյարդային վերջավորությունները ավելի զգայուն են ճնշման հանդեպ, հետևաբար ցավն ուժեղանում է:
Բարոմետրիկ ճնշումը նվազում է եղանակի փոփոխություններից առաջ, ինչը կարող է բացատրել, թե ինչպես են որոշ մարդիկ եղանակը ‘’կանխագուշակում’’:
Նույնատիպ պատկեր է նաև գլխացավի դեպքում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրենով տառապող մարդկանց 50-80%-ը կարծում է, որ եղանակի փոփոխությունը կարող է գլխացավի պատճառ դառնալ: Այս դեպքում այլ փոփոխականները` խոնավություն, ջերմաստիճան նույնպես ազդեցություն ունեն ցավին:
Սակայն ցավի և եղանակի միջև կապը համոզիչ չէ, և բժիշկների կողմից միանշանակ չի ընդունվում: Ամեն դեպքում, բոլորն էլ կհամաձայնեն, որ ցավի դեպքում, անկախ նրանից՝ արև է, թե անձրև, հարկավոր է դիմել բժշկի:
Doctors.am
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



