ԱՄՆ Ալաբամա նահանգում 1 մարդու մահվան պատճառ է դարձել«Սալլի» արևադարձային փոթորիկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆТАСС լրատվկան գործակալության տեղեկությունների համաձայն արևադարձային «Սալլի» փոթորիկը ԱՄՆ Ալաբամա նահանգում 1 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում տալով Օրինջ Բիչի քաղաքապետ Թոնի Քեննոնին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ սա «Սալլիի», որը երկրորդ կատեգորիայի փոթորիկ էր, առաջին զոհն է: Մարդու մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներն այժմ պարզվում են:
Օդերևութաբանների գնահատականներով՝ «Սալլին» «աղետալի և մարդկանց կյանքին սպառնալիք հանդիսացող հեղեղումների» պատճառ է դարձել Ֆլորիդայում և Ալաբամայի հարավում: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 540 հազար բաժանորդ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



